Խմբակցության ձեռքից իր գործիքը վերցնում են. Էդմոն Մարուքյանը դժգոհեց
Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ իր վրդովվմունքը հայտնեց, այնուհետև հարցեց՝ ինչո՞ւ եք դուք որոշել տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքը Երեւանի ավագանու խմբակցությունների լիազորությունների շարքից հանել: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ լրացուցիչ այդ հարցը կքննարկեն, բայց հիմնավորումն այն է, որ գործող օրնենքով կար դրույթ, որ բոլոր հարցերը ավագանին դնում է պատգամավորների 1/3-րդով:ծ Նույն խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ օրենքով ավագանին գործիք ունի, որ կարող է նախաձեռնել հանրաքվե, հիմա էլ ասում են, որ 1/3-րդը կարող է նախաձեռնել, այսինքն, խմբակցության ձեռքից այս գործիքը վերցնում են:
