«Քրդստանը կարող է դառնալ այն զսպաշապիկը Թուրքիայի համար, որ փորձում է ստեղծել արտաքին աշխարհը»

Սեպտեմբերի  25-ին տեղի  է  ունենալու Իրաքյան Քրդստանի  անկախության  հանրաքվեն։  Տարածաշրջանային այս կարևոր  իրադարձության մասին զրուցում ենք թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ  Կարեն Հովհաննիսյանի հետ։ – Պարոն Հովհաննիսյան, ԱՄՆ-ը քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիին հորդորել էր հետաձգել հանրաքվեն։ Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը մտավախություն ունեն, որ այս հանրաքվեն կարող է հակամարտության նոր աղբյուր դառնալ տարածաշրջանում։ Այս մտավախությունն իրական հիմքեր ունի՞, արդյոք հնարավոր է նոր հակամարտության բռնկումը։ – Իրականում ԱՄՆ-ը բանակցում է Քրդստանի իշխանության հետ հանրաքվեի հետաձգման շուրջ։ Սակայն այդ բանակցությունները մինչև օգոստոսի 29-ն էին, երբ հայտնի դարձավ, որ Քիրկուկը նույնպես մասնակցելու է հանրաքվեին։ Քիրկուկը կռվախնձոր է Իրաքի կենտրոնական իշխանության և Քրդստանի, ինչպես նաև, որքան էլ զարմանալի թվա, Թուրքիայի և Քրդստանի միջև։ Մասուդ Բարզանին բազմիցս հայտարարել է, որ հանրաքվեն կայանալու է, որքան էլ դա չցանկանան արտաքին ուժերը։ Մի պահ իսկապես ռեալ մտավախություն կար՝ տարածաշրջանում Իրանը կարող Է Քրդստանի դեմ ռազմական գործողություններ սկսել։ 1979-ից հետո առաջին անգամ Իրանի գլխավոր շտաբի պետն այցելեց Թուրքիա և հանդիպեց իր պաշտոնակցին ու Էրդողանին։ Այդ ժամանակ քննարկման թեման Քրդստանի անկախության հանրաքվեն Իրանի ու Թուրքիայի հնարավոր համատեղ ռազմական գործողություններն էին։ Սակայն երբ Իրանի ԳՇ պետը վերադարձավ Իրան, մեկ օր հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հայտարարեց, որ Իրանն իր սահմաններից դուրս չի իրականացնի ռազմական գործողություն, պաշտպանելու է միայն իր երկրի սահմանները։ Հենց այս հայտարարությունից հետո Թուրքիան, կարծես, մեն-մենակ մնաց Քրդստանի դեմ և սկսեց Քրդստանի անկախության հանրաքվեի դեմ պայքարել Քիրկուկի թուրքմեններով։ Դրա վառ ապացույցը Քիրկուկի թուրքմենական մանր կուսակցությունների սեպտեմբերի 9-ի համատեղ հայտարարությունն էր՝ անկախության հանրաքվեն բոյկոտելու մասին։ Իրականում Քրդստանի անկախության հանրաքվեն լավ էլ համաձայնեցված է արտաքին ուժերի հետ, քանի որ մինչև հիմա դեռ ոչ մի եվրոպական պետություն, առավել ևս ԱՄՆ-ը դեմ հանդես չեն եկել, պարզապես հորդորել են հետաձգել, իսկ եթե չհետաձգեն, ինչպիսի պատժամիջոցներ կարող են կիրառել, դրա մասին էլ են լռում, այսինքն, ձևականորեն դեմ լինելով՝ իրականում կողմ են այդ պետության ստեղծմանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am