Ի՞նչ կապ ունի գեներալ Սեյրան Սարոյանը «Իգլա»–ի գործով մեղադրյալի հետ

«Փաստ» օրաթերթը գրում է. Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 11–ին «Իգլա»–ի գործով հարցաքննվել է կասկածյալ Հրաչյա Մայիլյանը, ով այս գործից անջատված մասով նաև մեղադրյալ է: Մայիլյանը հայտնել է, որ Թբիլիսիում զբաղվել է ձեռնարկատիրությամբ,որի մասին շատ լավ գիտեր իր ծանոթ Արմեն Պողոսյանը, ով Էջմիածնում հայտնի է «Ժորիկ» անունով: Պողոսյանը իրեն խնդրել է հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու հնարավորությունների մասին: «Չգիտեի՝ ի՞նչ զենքի մասին է խոսքը: Ժորիկն ասաց, որ դա տանելու է Ղարաբաղ՝ բանակին, որ պաշտոն տան, իսկ թե ում՝ չգիտեմ: Հետո պարզվեց, որ «Իգլան» պետք է եղել Սանասար Գաբրիելյանին: Դիմեցի ծանոթիս, որն ասաց, որ իրենց մոտ նման զենք չկա»,– ասել է Հրաչյան նախաքննական ցուցմունքում: Վկան նշեց, որ Ժորիկը իրեն ծանոթացրել է Ռոբերտի հետ, ով ասել է, թե կարող է ուզած զենքը գտնել: «Արշալույս գյուղի դաշտերից մեկում Ռոբերտը ցույց տվեց խողովակատիպ մի սարք: Զենքը թողել ենք նույն տեղում և վերադարձել Էջմիածին: Ռոբերտն ասաց, որ զենքն արժի 40000 ԱՄՆ դոլար, սակայն վրան պակաս մասեր կան ու 35 հազար դոլարով կարող ենք գնել»: Ավելի ուշ Հրաչյա Մայիլյանը «Իգլան» տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր տանը, սակայն Ժորիկը հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում: «Այ ստեղ հասկացա, որ Ժորիկն ու Սանոն ինձ կոճկել են: Ինձ կեղծ փաստաթղթեր օգտագործելու փաստով հրավիրել էին ԱԱԾ, այդ ժամանակ էլ որոշեցի պատմեմ կատարվածի և «Իգլա»–ի մասին»,– նշեց մեղադրյալը: Գործով վկա, ՕՐՕ դաշինքի Էջմիածնի գրասենյակի համակարգող Սուսաննա Հարությունյանը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում նկատեց. «Սանոն հազար տարի գեներալ Սեյրանի մոտ է աշխատել: Սամվել Բաբայանը չէր կարող նրա հետ կապ ունենալ: Ես գեներալիտետի աչքի փուշն եմ, բայց արդարության կողմն եմ: Դէ հիմա հասկացեք «Իգլա»–ի հետքերը որ ուղղությամբ են գնում: Սանոն՝ Սարոյան Սեյրանի մարդկանցից ա, սա Էջմիածնում բոլորը գիտեն»: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am