ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն ու Սերժ Սարգսյանի ցմահ ղեկավարումը. կապ կա՞ արդյոք

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական աշուն մուտք ենք գործում օրակարգային երկու հարցով. «Ելք» խմբակցության առաջարկությունը՝ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, և հարցը, թե 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ով կլինի ՀՀ վարչապետը, այսինքն այսուհետ նաև՝ պետության առաջին դեմքը: Ընդ որում, այս երկու հարցերից առաջինը որոշակիորեն նաև արտաքին քաղաքական հարց է, իսկ երկրորդը ֆորմալ առումով զուտ ՀՀԿ-ին վերաբերող հարց է: Որովհետև, ինչպես լրագրողների հետ զրույցում ճիշտ ձեւակերպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անցած խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց ձայները տարբեր մոտիվացիաներով տվել են ՀՀԿ-ին, ուստի մինչեւ 2022 թվականը երկրի ղեկը հանձնել են այս կուսակցությանը: Իսկ թե ՀՀԿ-ն ում հարմար կգտնի այդ դերում, արդեն ներքին կուսակցական խնդիր է: Մյուս կողմից՝ այս հարցը և իր մեջ նաև արտաքին քաղաքական էլեմենտ պարունակող «Ելք»-ի առաջարկը նաև փոխկապակցված են և ձևավորում են ՀՀ ներքաղաքական միակ օրակարգը: Ու թեև օրակարգը մեկն է, իսկ քաղաքական խաղացողների թիվը՝ խիստ սահմանափակ, կոմբինացիաները, որ հնարավոր են այն առաջ մղելու ընթացքում, բավականին բազմազան են: Օրինակ, եթե «Ելք»-ին հաջողվի հանրային աջակցություն ստանալ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության շուրջ, այն կարող է վերածել կոնկրետ գործողության, ինչը կսասանի ՀՀԿ-ի դիրքերը: Ճիշտ է, ընդունված է համարել, որ ՀՀ բնակչության դիրքորոշումը միշտ էլ հօգուտ ԵՏՄ-ի կլինի, սակայն այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած հարցման տվյալները ցույց են տալիս, որ դա խիստ չափազանցված համոզմունք է: Համենայնդեպս, ըստ այդ հարցման արդյունքների՝ հանրության տրամադրությունները ԵՏՄ-ի եւ Եվրոպական ինտեգրացիոն ուղղությունների միջև սահմանագծին են, ինչպես նաև այնքան էլ միանշանակ չէ, որ ՀՀ քաղաքացիների անվերապահ վստահում են Ռուսաստանին և երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը կապում այդ երկրի հետ: Հայաստանի աշխարհաքաղաքական բեւեռների ընտրության-չընտրության հարցը որեւէ քաղաքական ուժ ուղղակիորեն օրակարգ չի բերել: Համենայնդեպս խորհրդարանում նման քննարկում չի եղել: Հայաստանի ընդդիմադիր և ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը այժմ համերաշխ են մի հարցում. Հայաստանում իշխանության փոփոխության պահանջարկը նախ պետք է հանրության մեջ ձևավորվի, ապա նաև համապատասխան պատվեր իջեցվի քաղաքական ուժերին: Քանի դեռ նման պրոցես գոյություն չունի, իշխանության փոփոխության կամ Սերժ Սարգսյանի վերարտադրության անթույլատրելիության մասին խոսակցությունները ժամանցային նշանակությունից այն կողմ չեն անցնի: Ընդ որում հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞ ՀՀԿ-ն այլ անձի կնշանակի այդ պաշտոնում, ավելի շատ էսթետիկական նշանակություն ունի, քան քաղաքական: Ինչ խոսք, Սարգսյանի մնալով Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի շարքերն անցնելը շատ ավելի մեծ դիսկոմֆորտ կառաջացնի: Ու ստացվում է, որ «Ելք»-ի նախաձեռնությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանության որդեգրած՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ուղղությամբ, տեսանելի ապագայում Հայաստանում իշխանության փոփոխության միակ հիմքը կարող է լինել: Հուսանք, որ այս հարցով քաղաքական բանավեճը ավելի համարձակ կլինի, քան մինչև այժմ է, որովհետև ի վերջո ՀՀ քաղաքացիներիս իսկապես անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, փաստարկներ և հակափաստարկներ, թե իրականում ինչ կկորցնի եւ ինչ կշահի Հայաստանը ռուսական ինտեգրացիոն միավորից կամ ռուսական անվտանգության համակարգից դուրս գալու դեպքում»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am