Նիկոլը ստում է, հոկտ․ 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերը Նիկոլի քայլերի հետևանքն են. Մամիջանյան (video)

Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«2020-ի նոյեմբերի 12-ին 20 հազարի մասին է ասել, 25-ին 30 հազար զինվոր էր փրկում, իսկ հիմա, պարզվեց՝ 25 հազար: Սա լավագույնս ցույց է տալիս, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի: Դա նաև երևում է իր գործողությունների հետագծից»,-նշեց պատգամավորը:

Մամիջանյանն անդրադարձավ հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպման մանրամասներին․«Գիտեք, որ մեր կուսակցությունից մասնակցում էր Էդուարդ Շարմազանովը և ինքը՝ պարոն Շարմազանովը, իր գրառումներում և հարցազրույցներում դրա մասին բազմիցս ասել է, բայց ես ևս մեկ անգամ կկրկնեմ: Այդ հանդիպման ժամանակ նա ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, ասել է, որ ինքն է խնդրել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին Սյունիքում տեղակայել ՌԴ դրոշներ: Ինքը նշեց, որ այն ժամանակ հիշատակվում էր, իբր իր կողմից կարմիր գիծ էր Շուշին կամ Սյունիքով միջանցքի տրամադրումը:

Սկսենք Շուշիի թեմայից. Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ 90 տոկոս բնակեցված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և փաստացի այն չէր լինի Արցախի տիրապետության տակ: Անցնենք նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստին: Այդ տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու է փախստականների վերադարձ: Հարց եմ տալիս՝ այս պահին Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներ գոնե մեկ ադրբեջանցի եկե՞լ է: Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է: Փաշինյանը պարզապես ստում է: Այդ օրը Շուշիի պահպանմամբ հրադադարի հնարավորություն կար»:

Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհին, ապա նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ, ըստ Մամիջանյանի, նույն բանն է նախատեսվում, այսինքն՝ ռուսական խաղաղապահների միջնորդությամբ պետք է ճանապարհի տրամադրում իրականացվի.«Այսինքն՝ երկու կետերը, որոնք իր համար իբր կարմիր գիծ էին, վերջում հենց այդպես էլ ստորագրվեցին:

Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերը ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են»:

 

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am