Քեմբրիջի համալսարանն անդրադարձել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը

Ամեն տարի հայկական «Լույս» հիմնադրամի միջոցով 100 հայ ուսանողներ կրթություն են ստանում աշխարհի լավագույն համալսարաններում, կանգնում են ամենատաղանդավոր գիտնականների կողքին և այդպիսով նպաստում են Հայաստանի և աշխարհի զարգացմանը: 2009 թվականին ստեղծված հիմնադրամին և դրա գործունեությանն է անդրադարձել բրիտանական հեղինակավոր Քեմբրիջի համալսարանի պաշտոնական կայքը՝ անվանելով այն հայկական հրաշք: Կայքն ընդգծում է, որ հիմնադրամի տրամադրած կրթաթոշակների միջոցով հայ ուսանողներից ոմանք էլ կրթություն են ստացել հենց Քեմբրիջի համալսարանում, ինչի շնորհիվ «Քեմբրիջը նպաստում է Երևանում տնտեսության զարգացմանը»: «Մենք ցանկանում ենք ստեղծել վստահ սերունդ, որը լայնախոհ է և մեծ երազանքներ ունի»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա ընդծում է, որ Հայաստանը մշտապես բուռն պատմություն է ունեցել՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը, Խորհրդային Միության անդամ դառնալը, դեռևս երիտասարդ անկախությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տնտեսական ճգնաժամը: «Հայաստանը մշտապես ստիպված է եղել այդ պահին հակազդել և հնարավորություն չի ունցել ծրագրել նախապես: «Լույս» հիմնադրամը հնարավորություն է տալիս նոր սերնդին սփռել թևերն ու ծրագրավորել ապագան»,- նշում է Կարաասլանյանը: Համալսարանի կայքը գրում է, որ «Լույս» հիմնադրամը 2009 թվականին հիմնել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամը վճարում է հայաստանցի կամ հայկական արմատներ ունեցող ուսանողների կրթության համար այն բանից հետո, ինչ նրանք սեփական ուժերով ընդունվում են աշխարհի առաջատար 10 համալսարաններից մեկը: «Հետաքրքիր է, որ հիմնադրամից օգտվող ուսանողները պարտավորված չեն վերադառնալ Հայաստան: Հիմնադրամն իր ուսանողներին դիտարկում է որպես «գլոբալ քաղաքացիներ», ովքեր պարտավոր չեն վերադառնալ Հայաստան& raquo;,- գրում է Քեմբրիջի համալսարանի կայքը: «Մենք ցանկանում ենք այս ամենն ընկալել ոչ թե որպես ուղեղների արտահոսք, այլ ուղեղային շրջանառություն: Մենք կառուցում ենք հարուստ ցանց այնպիսի մարդկանց, ովքեր կարողանում են մտածել այլ կերպ: Դու պետք է ճանապարհորդես մտահորիզոնդ լայնացնելու համար»,- նշում է Կարաասլանյանը՝ փաստելով, որ հիմնադրամի հովանավորությամբ կրթություն ստացողների 70 տոկոսը մինչ օրս վերադարձել է Հայաստան: «Լույս» հիմնադրամի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ասելով. «Հպարտ եմ մեր «Լույս» հիմնադրամի ու ողջ աշխարհում մեր գիտնականների աշխատանքով և գրանցած հաջողություններով: Եկեք շարունակենք այս մեծ աշխատանքը: Այն արդյունքները, որոնք արդեն ունենք, ապշեցուցիչ են, և ես վստահ եմ, որ ավելի մեծ հաջողությունները դեռ առջևում են»:  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am