ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նոր կոալիցիա կկազմեն. Ո՞ւմ կտրվեն փոխվարչապետերի պորտֆելները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018թ. ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ հաջորդ տարի ձևավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը կտրվի ԲՀԿ-ին (կամ որ նույնն է՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը), և այսպիսով ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նոր կոալիցիա կկազմեն: Այս հեռանկարը երեկ չի բացառել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարևորը իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»: Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, նա Ձեզ համար վարչապետի ցանկալի թեկնածո՞ւ է, նա ասել է, թե եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Երբ ՀՀԿ-ն համապատասխան իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք»: Ս. Սարգսյանի վարչապետության դեմ ժողովրդի ընդվզման մասին էլ նա ասել է. «ժողովուրդը ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայնը տար՝ ում հավատում էր, հավատացել է, տվե՞լ են»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am