«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին չեն կարողանում համոզել, որ գլխավորի Երեւանի ավագանու ընտրացուցակը։ Նախորդ ընտրություններում նա էր գլխավորում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակը: Այժմ 2 ուժն առանձին են մասնակցելու: Ըստ այդմ՝ Արամ Զավենիչի կուսակցության վիճակն այնքան էլ լավ չէ․ եթե ԼՀԿ-ն ունի հայտնի թեկնածու` ի դեմս Դավիթ Խաժակյանի, ապա Զեյնալյանի մերժումից հետո դժվար է ասել, թե ով կգլխավորի այդ ցուցակը։
«Հանրապետության» անդամ, գործող ավագանի Անի Խաչատրյանին հարցրինք` ճի՞շտ է, որ Զեյնալյանը չի համաձայնում, նա հերքեց` ասելով․ մի քանի օրից կհայտարարեն, թե ով է գլխավորելու ցուցակը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այլ թեկնածուի մասին է խոսքը, Խաչատրյանը չպատասխանեց»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը