Գյուղերում անասունների մասսայական մորթ է սկսվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում անասունների մասսայական մորթ է սկսվել: Խոտի բերքն այս տարի մարզում պակաս է: Գյուղացիները, չկարողանալով բավարար քանակի անասնակեր կուտակել, այսօր արդեն սկսում են խոշոր ու մանր եղջերավորներին սպանդի ենթարկել: Ցրտաշունչ ձմեռն ու գարնան եղանակային անակնկալները փչացրել են բերքը: Մեկ հակ խոտի արժեքը տատանվում է 1200-1500 դրամի սահմաններում: Խոտի քիչ բերքի ու բարձր գնի պատճառով ֆերմերներն այսօր ստիպված են կրճատել անասունների գլխաքանակը: «7-8 ամիս մեր շրջանում ձմեռ է, առանց այն էլ այստեղ անասնապահությունը խստաշունչ ձմռան պատճառով ձեռնտու չէ, իսկ այս տարի էլ ընդհանրապես խոտ չկա: Մարդ կա 5-6 անասուն ունի, նա կարա՞ էդքան անասունի համար խոտ առնի, պետք է վարկ վերցնի խոտ առնի, դե էդ դեպքում կսնանկանա, դրա համար սաղ սկսկել են ունեցած անասունները վերացնել: Եթե մարդ կա 2 անասուն էր նախատեսում ծախել, այսօր եղած 4-ն էլ ծախում է»,- պատմեց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Վիրաբ Բաղդասարյանը: Խոտը Երանոսում նույնպես պակաս է. գյուղի բարձրադիր հատվածներում այն ընդհանրապես այս տարի չի եղել: Նախորդ տարվա համեմատ խոտը 60-70%-ով այստեղ քիչ է: «Ոչ մեկը խոտ գրեթե չի առել, ինչ հավաքել ենք մեր դաշտերից՝ դա է, մարդիկ սաղ, սաղ՝ կով է, ոչխար է ծախում են»,- դժգոհեց երանոսցի Ժորա Ժամհարյանը: Ընթացիկ տարում Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բերքատվության ցածր արդյունք: Մարզպետարանից փոխանցած տվյալներով՝ այս տարի արտադրվել է 67916 տոննա հացահատիկ, 208000 տոննա կարտոֆիլ, 37000 տոննա բանջարեղեն և 280000 տոննա խոտ»: Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am