Անցել են «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» մասին խոսակցություններին

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի թեման արդեն համարում են փակված ու մի կողմ դրված, համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, և համերաշխորեն անցել են «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» մասին խոսակցություններին: Ու ակտիվ խոսում են: Շատ ակտիվ: Երեկ, օրինակ՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն էր լրագրողների հետ այդ թեման շոշափում, «Հայկական խաչմերուկի» ծրագրից էր խոսում: Ու ոչ միայն նա: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է բավականին հետաքրքիր մանրամասնություններ բացահայտել այն մասին, թե ինչեր են պայմանավորվում Ալիևն ու Փաշինյանը, հասկանալի է՝ ռուսական միջնորդությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ իր հայկական ու ադրբեջանական կոլեգաների հետ փաստաթուղթ են ձևավորել, որտեղ նշված է. «...տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը անցնելու է Երասխ-ՋուլֆաՄեղրի-Հորադիզ երթուղով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերաբերող հիմնական մոտեցումները: Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածները կլինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են:

Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը: Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»: Ալեքսեյ Օվերչուկի ներկայացրած դետալներն իսկապես հետաքրքիր են, իսկ թվացյալ ակնհայտ հանգամանքների դիտարկումը ավելին է, քան պարզապես ուշագրավ լինելը: Այո, հիշյալ ակնհայտությունները թվացյալ են: Առավել ևս, որ Ադրբեջանը և Թուրքիան, շատ լավ հաշված լինելով Նիկոլ Փաշինյանի ատամները, վստահ, որ իրենց երազանքի «ՀՀ վարչապետ» են շահել, հետևողականորեն անում են ամեն ինչ, որպեսզի հենց «միջանցք» ստանան, այսինքն՝ Հայաստանը առայժմ շերտ-շերտ, եթե կուզեք՝ «դիլիմ-դիլիմ» ադրբեջանականացնեն ու թրքացնեն:

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ցուցադրական հայտարարությունների միջոցով, կարելի է կարծել, որ դիմադրում են ադրբեջանաթուրքական պահանջներին: Բայց նա, ով Արցախը տվել է, ով պատրաստ է ինչ-որ «անկլավներ» նվիրել թշնամուն, նա մնացածն էլ կտա՝ ինչ պահանջեն: Թերևս, թուրքական կողմերն էլ այդկերպ են խնդրին մոտենում՝ առաջադրելով նորանոր պահանջներ, այդ թվում՝ տարածքային: Նույն հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետը չափազանց հետաքրքիր այլ բաներ էլ է ասում: Օրինակ. «Ամենամեծ խնդիրը վստահությունն է: Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում: Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ:

Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս: Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի»: Վա՜յ, ախր ինչպես կարո՞ղ է «վատ բան պատահել»: Առնվազն որպես ծաղր է հնչում: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանով անցնող հայկական ցանկացած բեռ թալանվելու է կամ առնվազն դարձվելու է օգտագործման համար ոչ պիտանի: Թուրքը չի կարող իր թրքությունը չանել: Ինչ վերաբերում է հայերին, որոնք այնքան հիմար կգտնվեն, որ կհավատան պաշտոնյաների հավաստիացումներին ու կցանկանան ադրբեջանական վերահսկողության տակ դրված տարածքներով գնալ-գալ, ապա կյանքին վերջ տալու, իսկ նվազագույնը՝ իրենց ապրանքները կորցնելու «յուրօրինակ» տարբերակ ընտրած կլինեն:

Մեկ այլ ուշագրավ, կարելի է ասել՝ «կոդային» պահ կա Ռուսաստանի փոխվարչապետի խոսքում: Նա նկատում է, որ իր գործընկերների հետ բանակցությունների ընթացքում շատ է օգնում այն, որ... «մենք գալիս ենք նույն մեծ երկրից, սովորում ենք նույն դասագրքերով, դիտում ենք նույն ֆիլմերը, հասկանում ենք նույն հումորը, հետևաբար մենք ընդհանուր լեզու ենք գտնում մարդկային մակարդակով: Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ...»: Մարդը կա՛մ սովետական նոստալգիայի մեջ է, կա՛մ պարզապես երազանքների գիրկն է ընկել: Ի՞նչ նույն ֆիլմերից ու դասագրքերից է խոսում ՌԴ փոխվարչապետը: Գուցե այն ադրբեջանական դասագրքերի՞ց, որտեղ նշված է, որ հայերը թշնամիներ են, որոնց պետք է կոտորել:

Դժվար է ասել, թե Փաշինյանը, Ալիևը կամ թեկուզ՝ նրանց փոխվարչապետները մարդկային մակարդակով ինչ «ընդհանուր լեզու» են գտնում, միգուցե գտնում են, բայց պետք է չափազանց վատ վերաբերվել մեր ազգին՝ մտածելու համար, թե՝ փաստաթուղթ ստորագրեցին, հայերին ու Հայաստանին նվաստացրեցին ու՝ վերջ, հարցերը լուծված են, այլևս բացարձակապես բոլոր հայերը ստորացած սպասարկելու են իրենցից խլված երկրի վրայով ուրախզվարթ դեսուդեն շրջող թուրքերին և ադրբեջանական թուրքերին՝ բավարարելով նրանց ամենահետին պահանջները:

Ի դեպ, ՌԴ փոխվարչապետը նշում է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի, այսպես կոչված, եռակողմ հայտարարության 9-րդ կետով (կոմունիկացիաների ապաշրջափակման մասին) ամենամեծ առաջընթացն է արձանագրվել: Բայց լռում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն կես տարի և ավելի է, ինչ տրորած ունի նույն՝ «կապիտուլ յացիոն հայտարարության» առնվազն 6-րդ կետի երկրորդ մասը՝ Լաչինի (Բերձորի) միջանցքով մարդկանց և բեռների տեղաշարժի անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ: Ընդհանուր տպավորությունը շարունակում է մնալ նույնը. գեղեցիկ արտահայտություններով, խաղաղության, ապաշրջափակման մասին խոսակցությունների ներքո՝ ոչ մի բան մեր շահերից բխող:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am