Փաշինյանը «հպարտ քաղաքացիների» ուսերին նստած՝ թաքնվում է հենց այդ «հպարտ քաղաքացիներից»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, փորձում էր ամեն կերպ ցույց տալ, թե ինքը տարբերվում է բոլոր ղեկավարներից ու հատկապես նախկիններից։ Նա սկզբում ոտքով էր տեղաշարժվում կառավարական մի շենքից մյուսը, մոտենում էր մարդկանց, զրուցում նրանց հետ, ուղիղ եթերներ կազմակերպում ու այդպիսով ձգտում էր ընդգծել, թե ինքը «ժողվարչապետ» է։ Նույնիսկ դեպքեր եղան, երբ Փաշինյանը հեծանիվ վարելով էր աշխատանքի գնում՝ ճանապարհին ողջունելով անցորդներին (չնայած՝ ուղեկցող շարասյունով)։ Այո, նա իրոք էապես տարբերվեց նախկիններից, բայց ոչ այն առումով, ինչպես փորձում էր ներկայանալ, և ինչպես կարծում էին ոմանք: Նա տարբերվեց վատագույն իմաստներով: Բայց խոսքն այս դեպքում դրա մասին չէ:

Փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը դարձել է անվտանգության աննախադեպ ապահովություն ունեցող, հասարակությունից ամենաշատ թաքնվող ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի միակ ղեկավարը, որի՝ նույնիսկ ԱԺ այցելության ժամանակ տոտալ ու համապարփակ հսկողություն է սահմանվում։ Նույնիսկ ԱԺ դահլիճում խմբակցությունների շարքերից յուրաքանչյուրի վերևում կամ ներքևում նստում են Փաշինյանի թիկնապահները: Ավելին՝ անվտանգության աշխատակիցները հսկում են նաև լրագրողների օթյակից ու հարկ եղած դեպքում խոչընդոտում նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ ԱԺ պատգամավորներից հավաքում են հեռախոսները, ինչպես դպրոցներում՝ աշակերտներից: Նույնը՝ ՔՊ-ի նիստերի ժամանակ, երբ ներկա է Փաշինյանը:

Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները անվտանգային միջոցառումների ձեռնարկումների առումով պարզապես «զմայլանք» են։ Առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նշել, որ երբ Փաշինյանն այցելում է որևէ մարզային բնակավայր, ապա այդ տարածքում կյանքը պարզապես կաթվածահար է լինում. նրա անվտանգության ապահովման նպատակով այդ մարզից մեծ թվով ոստիկաններ են ներգրավվում, անգամ օժանդակ ուժեր են բերվում մայրաքաղաքից։ Նրան ուղեկցում է մեքենաների մեծաքանակ կորտեժ, ճանապարհներ են փակվում, երթևեկությունը կաթվածահար է արվում և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը պետք է ինչ-որ տեղ կանգ առնի կամ հանդիպումներ ունե նա, ապա ամեն ինչ նա խ օ ր ո ք ճշգրտվում է։

Այդ հանդիպումներում չպետք է լինի պատահական մարդ, պատահական հարց, որ հանկարծ Նիկոլի համար տհաճ անակնկալներ չառաջանան։ Արդյունքում այցելությունների համատեքստում շոու է բեմադրվում, թե իբր «ժողվարչապետը» նախկինի նման հանդիպումներ է ունենում ժողովրդի ներկայացուցիչների հետ, սակայն իրականում այդ մարդկանց շրջանակը հատուկ մանրակրկիտ ընտրված է լինում։ Այո, նա այևս չի կարողանում ու չի էլ կարող թաքցնել իր սեփական վախերը: Ու դա պատահական չէ՝ հաշվի առնելով, թե նա ինչ փորձանքներ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին և շարունակում է բերել:

Օրերս ԱԺ-ում Փաշինյանը զարմացած հարց հնչեցրեց, թե մի՞թե իր անվտանգության վրա ավելի է ծախսվում, քան Քոչարյանի ու Սարգսյանի։ Ավելին ու պակասն այս դեպքում հարաբերական է, որովհետև բուն մեկ անձի անվտանգությունն ապահովողների քանակը գուցե շատ չի մեծացել (թեպետ անզեն աչքով էլ նկատելի է, որ մեծացել է), բայց ամեն անգամ որևէ տեղ այցելելիս հավել յալ հսկայական ուժեր ներգրավվում են, ինչը գուցե որպես հավել յալ ծախս չի ձևակերպվում, որովհետև այդ իրավապահներն այսպես թե այնպես աշխատավարձ ստանում են: Խնդիրն այլ հարթության մեջ է. որևէ նախկին ղեկավարի այցելությունների ժամանակ երբեք այնպիսի «ապոկալիպտիկ» անվտանգային միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչպես Փաշինյանի դեպքում է։ Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանի կողմից քննադատված նախկինները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ժողովրդից կամ, այսպես ասած, «հպարտ քաղաքացուց» վախենալու ոչինչ չունեին։ Փաշինյանն ունի:

Ուստի նա նույն «հպարտ քաղաքացիների» ուսերին նստած՝ թաքնվում է հենց այդ «հպարտ քաղաքացիներից»: Եվ վերջապես, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, քննադատում էր, թե երկրում «պադավատապետություն» է ստեղծվել։ Բայց իր օրոք ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն չի նվազել, այլև հերթական տեղեկություններն են շրջանառվում նոր ծառայողական մեքենաների ձեռքբերման հետ կապված։ Ու հարկատուներիս վճարած գումարների հաշվին բարձրագույն պաշտոնյաների ավտոպարկը անընդհատ անհարկի թարմացվում է։ Հիմա դարձել ենք «սուպերպադավատապետություն»: Փաստացի Փաշինյանը նորանոր ռեկորդներ է սահմանում ոչ միայն փորձանքներ ու պարտություններ բերելու, այլև պետության համար բեռ ստեղծելու հարցում։ Մնում է հասկանալ, թե ինչքան են շարունակվելու այդ «ռեկորդները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am