«Իգլա» ձեռքբերելուց հետո այն Ղարաբաղ բանակին պետք է փոխանցվեր, որպեսզի պաշտոն տային

«Փաստինֆո»-ն գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր հարցաքննվեց ՕՐՕ դաշինքի անդամ վկա Սուսաննա Հարությունյանը: Վկան ճանաչում էր գործով ամբաստանյալներից 4-ին՝ Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին և Կարեն Քոչարյանին: Սուսաննա Հարությունյանը Խորհրդարանական ընտրությունների նախորդող ժամանակահատվածում աշխատել էր ՕՐՕ դաշինքի շտաբում և երբ տեղեկացել է, որ Սանասար Գաբրիելյանին ձերբակալել են այդ մասին հայտնել էր Բաբայանին և հարցրել, թե ինչո՞ւ են ձերբակալել, որին ի պատասխան՝ Սամվել Բաբայանն ասել է, որ «լավ են արել», ապա նաև ինքը Սամվել Բաբայանին ասել է, որ Աշոտ անունով մի անձնավորություն ցանկանում է տեսնել նրան, վերջինս Սանասարի ընկերն է եղել: Վկան Աշոտին ուղեկցել է Բաբայանի աշխատասենյակ, որից հետո իր խոսքով՝ անմիջապես դուրս է եկել, սակայն հրապարակված նախաքննական ցուցմունքի համաձայն, որոշ ժամանակ ներսում է գտնվել և լսել է, որ Աշոտը Բաբայանին հայտնել է, որ Սանասարի ավտոմեքենան կանգնեցրել են Երևան-Սևան ճանապարհին և տուգանել 100 000 ՀՀ դրամ, որից հետո ինքը Բաբայանի աշխատասենյակից դուրս է եկել: Այդ ամենից հետո էլ տեղեկացել է, որ Բաբայանին ևս ձերբակալել են։ Ըստ վկայի՝ ԼՂՀ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին բոլորն են ճանաչում, աշխարհասփյուռ 10 մլն հայությունը: Վկայի խոսքով՝ Բաբայանը ո՛չ իր «կալիբրի» մարդկանց հետ չէր կարող շփվել: Հաջորդիվ հարցաքննության հրավիրվեց մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը: Վերջինս այս քրեական գործով անջատված մեղադրյալի կարգավիճակ ունի և այդ գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` ապօրինի կերպով ձեռք բերած, փոխադրած և պահած ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով: Այսպիսով, Մայիլյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները, որի ավարտից հետո էլ հրաժարվեց կողմերի հարցերին պատասխանելուց: Ըստ Մայլիյանի նախաքննական ցուցմունքների՝ Արմեն Պողոսյանը, տեղեկանալով, որ ինքը Վրաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, խնդրել է օգնել վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահռթիռային համալիր ձեռք բերել և հայտնել է, որ այն տանելու են Ղարաբաղ՝ բանակին, որ ինչ որ մեկին պաշտոն տան: Թե ո՞վ է եղել այդ ինչ որ մեկը, ինքը չի իմացել, սակայն Պողոսյանն ասել է, որ մեծ գումար են պատրաստ դրա դիմաց տալ՝ մինչև 50 000 ԱՄՆ դոլար: Մայիլյանն էլ գործի բերումով Վրաստանում լինելու ժամանակ իր ծանոթ մի վրացու է դիմել, ով ասել է, որ իրենց մոտ նման զենք չկա, վերադառնալով Հայաստան՝ նա էլ այդ մասին տեղեկացրել է Արմենին: Ավելի ուշ դիմել է մի այլ ընկերոջ՝ ում անունը Կիչա է եղել, սակայն Կիչան ևս հայտնել է, ո րՎրաստանում չկա նման զենք, ապա Արմենը Մայիլյանի հետ գնացել է Ուկրաինա՝ այնտեղից ձեռքբերելու, սակայն այնտեղ էլ տեղեկացել են, որ չկա նման զենք, և որոշ ժամանակ անց երբ նորից գնացել է Վրաստան նրա հետ է եղել Սանասարը հյուրանոցում հանդիպել է Ռոբերտ անունով մի տղամարդու, ով, ըստ վկայի նախաքննական ցուցմունքների, Էջմիածնից է և նախկին քաղաքապետի տղան է, բացի այդ, Ռոբերտը հայտնել է, որ իր կինը Վրաստանում դեսպանատանն է աշխատում: Հանդիպման ժամանակ Ռոբերտը խոստացել է զենքի ձեռքբերման հարցում օգնել, սակայն պարզվել է, որ այդ զենքի վրա պակաս բաներ կան, և Ռոբերտը նրանց հայտնել է, որ է զենքի արժեքը 40 000 դոլար է, բայց քանի որ այն կիսատ է վերջնական պայմանավորվել են 35 000 ԱՄՆ դոլարով գնել: Սակայն Մայիլյանը Արմենին ասել է, որ հենց 40 000 դոլար ասի, որպեսզի իրենք ևս գումար աշխատեն: Մայիլյանը Էջմիածնում զենքը պահել է իր հանգուցյալ հորեղբոր չբնակեցված տան ավտոտնակում: Եվ որպեսզի Սամվել Բաբայանը տեսնի զենքը այն նկարել են՝ վրան դնելով ՕՐՕ դաշինքի բուկլետը, Բաբայանը պետք է այն մասնագետներին ցույց տար, որպեսզի տեսնեին՝ կարո՞ղ են ձեռքբերել նրա վրայի բացակա մասերը: Բայց քանի որ այդ վիճակում չեն ցանկացել զենքը գնել, Սանասարը Մայիլյանին ասել է, որ այն վերադարձնի և այդպես զենքը մնացել է այդ ավտոտնակում: Սակայն մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից, Մայիլյանի տանը կեղծ փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ գործի շրջանակներում, կատարվել է խուզարկություն, ոչինչ չհայտնաբերելուց հետո Մայիլյանին հրավիրել են ԱԱԾ վարչություն, և այդ ժամանակ էլ ինքը որոշել է հայտնել Իգլայի ձեռքբերման մանրամասները, և թե որտեղ է այդ ժամանակ այն գտնվել:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am