Ասմունքող Լիանա Զուրաբյանը կանգնեցրել է ՃՈ տեսուչներին. տեսագրում է նրանց խախտումները. Armtimes.com

Ասմունքող Լիանա Զուրաբյանը կագնեցրել է ՃՈ աշխատակիցներին: Նրա զայրույթը չի անցնում վերջերս իր եւ ՃՈ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո: Օրեր առաջ ՃՈ-ն տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ ավտոտեսուչները փորձում են արձանագրություն կազմել, քանի որ Լիանան 3 ամիս չի թարմացրել տեխզննման կտրոնը, եւ նրա ու տեսուչների միջեւ վեճ է ծագում: Այդ օրվանից մինչեւ հիմա Լիանա Զուրաբյանը զայրացած է եւ փորձում է արձանագրել տեսուչների յուրաքանչյուր խախտում:Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրապետության հրապարակում տեսել է՝ ինչպես են ավտոտեսուչները մի աղջկա բաց թողնում նրա ծանոթի հետ հեռախոսով զրուցելուց հետո: «Ես ահավոր լարված եմ ՃՈ-ի հանդեպ, եւ հիմա, երբ մեքենայով անցնելիս տեսնում եմ՝ գային մեքենա է կանգնեցրել, գնում հեռվից նկարում եմ կամ, որ ԽԾԲ-ով թողնում են գնա, կամ էլ, որ գումար են վերցնում: 2 հատ արդեն նկարել եմ, 2 նյութ ունեմ: Ես չեմ հանգստանում, իմ նյարդերը լարված են: Այսօր ծանոթ-բարեկամ սկզբունքը գործեց. աղջիկ էին կանգնեցրել Հանրապետության հրապարակի մոտ: Աղջիկը զանգեց, տվեց ավտոտեսուչին, ավտոտեսուչը խոսեց, հեռախոսը տվեց աղջկան, աղջիկը գնաց: Մոտեցա նրանց, ասացի. «Աջ քաշեք կանգնեք, չներկայացան, փախան իմ մոտից»»,- պատմեց նա: Լիանա Զուրաբյանը չգիտի՝ ինչ է անելու նկարահանած նյութերի հետ: Սոցիալական ցանցերում հրապարակելու նպատակ չունի: Դեռ սպասում է: Հույս ունի, որ ՃՈ պետը ներողություն կխնդրի իրենից: «Ես այսպես նյութերը հավաքում եմ: Այսքանից հետո ՃՈ պետը նույնիսկ չի բարեհաճում մի հատ ներողություն խնդրել կամ ինչ-որ մի քայլ չեն ձեռնարկում: Իրենք ասում են՝ օրենքն իրենց ձեռքն է, ինչ կուզեն կանեն: Ես պուճուր եմ հա՞ կարծում են: Իմ մեջ Սեւակ է ապրում ու Սահյան է ապրում: Կանգ չեմ առնելու, ընկնելու եմ հետեւներից: Իսկ իրենցից ոչ մի հանգստացնող բան չեմ ստանում: Դեռ դատի չեմ տա, դեռ սպասում եմ նրանց արձագանքներին», - ասաց նա: Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների մասնակցությամբ տեսանյութը մեծ արձագանք էր գտել համացանցում: Տեսանյութում Լիանան զայրացած խոսում է ավտոտեսուչների հետ, իսկ նրանք պահաջնում են նրա վարորդական վկայականը: Հետագայում Լիանա Զուրաբյանը հայտարարել էր, որ տեսանյութը հրապարակվել է մոնտաժված՝ ի շահ ավտոտեսուչների:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am