Գործընթացը չի կարող չունենալ քաղաքական շահեր. Սամվել Ֆարմանյան
ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, մեկնաբանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին «Ելքի» ներկայացրած նախագիծը, տեղեկացրեց, որ ինքը ելույթ էլ պատրաստել թեմային առնչությամբ: «Կարծում եմ՝ «Ելք»-ի փաստարկները հիմնավոր չեն, միակողմանի են, իմ ելույթում կանդրադառնամ դրան: Կարծում եմ, որ մեր ընթացակարգերով նախատեսված ժամկետում խորհրդարանում կդառնա քննարկման առարկա: Իմ կարծիքով` փաստարկները հիմնավոր և համակողմանի չեն»,- ասաց Ֆարմանյանը: Ֆարմանյանը նշեց, որ ինտեգրացիոն որևէ գործընթաց, որ տեղի է ունենում, չի կարող չունենալ քաղաքական շահեր. «Սա ինքնին աքսիոմատիկ ճշմարտություն է: Քաղաքականապես կայանալու տեսանկյունից չեք տեսնի որևէ ինտեգրացիոն կառույց, որտեղ տարբեր պետություններ ներառող գործընթացներում չլինեն տարբեր հարցերի շուրջ տարակարծություններ, անգամ ՆԱՏՕ-ում այդպես է»:
