19 ամյա Մեսրոպը սպանվել է դաժանաբար. որտե՞ղ է ճշմարտությունը /տեսանյութ/
2005թ. օգոստոսի 11-ին, գիշերը ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է: 19 ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվող Հրաչիկ Սահակյանը և նույն գործով մեղադրյալներ նրա 3 ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը վստահ է, որ որդին արդեն 10 տարի անմեղ դատապարտյալ է: Հայելի.am-ի հետ զրույցում Ռիմա Սահակյանը նշեց, որ ազատ արձակվելուց հետո էլ որդին մտադիր է պայքարել արդարադատությունը վերականգնելու համար: Նրա խոսքով՝ սպանված 19 ամյա Մեսրոպի հարազատներն էլ հավատում են, որ դատապարտվել են անմեղ մարդիկ: Ըստ նախաքննական մարմնի հրապարակումների` Մեսրոպը սպանվել է դաժանաբար՝ ծեծի ենթարկվելուց հետո նրա կրծքավանդակին դանակի 7 հարված է հասցվել: «Տարիներ շարունակ պայքարում եմ արդարության համար: Իմ տղուն տանից տարել են ու 10 տարի պահում են, ինչի՞ պետք է սպանողը ազատ ման գա ու իմ տղեն բանտում մնա: Իմ տղեն հայր չունի, ու ես արդեն չգիտեմ ինչ անեմ: Իմ տղեն նիհարել՝ դառել ա մոմ: Արդեն մի քանի հիվանդություն ունի: 12 տարի է դատապարտված է»,-պատմեց Ռիմա Պետրոսյանը: «Թուրքը նման բան չէր անի ու ես չեմ կարող հանգստանալ: Ես, որ տանից դուրս եմ գալիս՝ հարևանները հետաքրքրվում են, թե ինչ՞ւ իմ անմեղ տղան այդպես կործանվեց»,-եզրափակեց Ռիմա Սահակյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
