Վանաձորում Range Rover-ով վթարի է ենթարկվել տեղի էլեկտրոցանցում հայտնի «Գել»-ի տղան, ով նոր էր զորացրվել բանակից
Shamshyan.com-ը գրում է.Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 9-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի Նար Դոսի 67 տան բնակիչ Էրիկ Մելքոնյանի վարած Range Rover մակնիշի 09 DD 099 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 75/1 հասցեի բնակիչ Գևորգ Չատինյանի վարած Volkswagen մակնիշի 20 ՏՏ 141 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Range-ի վարորդ Է. Մելքոնյանը օրեր առաջ էր զորացրվել բանակից։ Նրա հայրն էլ Վանաձորում հայտնի «Էլեկտրոցանցի գել» մականվամբ Սամվելն է։
