23 տարի առաջ հորն սպանելու համար վրեժխնդիր եղած երիտասարդին հայտնաբերել են

80-ամյա արարատցի տղամարդու սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդը հայտնաբերվել է։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ 2017թ-ի սեպտեմբերի 6-ին իր տան բակում հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դի՝ բռնություն հետքերով։ Տարեց տղամարդուն բազմաթիվ վնասվածքներ են պատճառվել բահով եւ եղանով։ Պարզվում է, նրան դաժանաբար սպանելու մեջ կասկածվում է նույն գյուղի՝ 29-ամյա բնակիչ։ ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախնական քննության տվյալներով սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված համագյուղացի երիտասարդի կողմից։ Քննիչը որոշում է կայացրել 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորյալ սպանության համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Սպանության մեջ կասկածվում է տուժողի կողմից 1994 թվականին սպանված համագյուղացու որդին։ Սեպտեմբերի 6-ին երիտասարդը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, ապա այցելել իր հոր շիրիմին, ով սպանվել է համագյուղացու կողմից 1994թ., ապա այցելել վերջինիս, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն եւ այդ ընթացքում էլ բակում գտնվող բահով և եղանով հարվածներ է հասցրել նրա գլխին ու սպանել: Երիտասարդի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ հանձնարարել ոստիկանությանը՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am