Թալանել են Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ, պրոֆեսորին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սպտեմբերի 10-ին, գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Անհայտ անձը կամ անձինք Փամբակ գյուղի 2-րդ փողոցի 7-րդ նրբանցքում գտնվող Վանաձոր քաղաքի Սուխումիի փողոցի բնակիչ՝ 79-ամյա Հակոբ Ազիզյանին պատկանող ավտոտնակից և կիսակառույց շինությունից հափշտակել են ավտոմեքենայի անվադողեր, գազի բալոն և ավտոմեքենայի համար նախատեսված գործիքներ։ Հանցագործները ավտոտնակի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ և տարել են Chevrolet Blazer ավտոմեքենայի գազաբալոնը՝ իր սարքավորումներով, էլեկտրական հատիչ, էլեկտրական սղոց, գայլիկոն, ձևավորող սղոց (լոբզիգ) և այլ իրեր։ Ընդհանուր առմամբ՝ Հ. Ազիզյանին պատճառվել է 400 հազար դրամի նյութական վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ազիզյանն աշխատում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ով ժողովրդական արտիստ է և պրոֆեսոր։
