Այսօրվա վարչապետն ու 2018-ի վարչապետը. Շարմազանովի ակնարկը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կարեն Կարապետյանի 1-ամյա վարչապետական գործունեությանը։ Ինչպես ասել է՝ այսօրվա վարչապետն ու 2018-ինը իրենց ֆունկցիաներով տարբեր են լինելու։ Գալիք վարչապետի համար էական տեղ է ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ նախ և առաջ անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը՝ ասել է Շարմազանովը։ «Էսօրվա և 2018-ի վարչապետի ֆունկցիաները տարբեր են լինելու։ Այսօրվա վարչապետը չունի արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, անվտանգությանն առնչվող որևէ ֆունկցիա։ Իսկ ապագա վարչապետը, որը լինելու է արդեն խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ, ունենալու է այլ լիազորություններ», - ասաց նա: Լրագրողների դիտարկմանը՝ Սերժ Սարգսյա՞նն է լինելու 2018-ին վարչապետը, Շարմազանովն ասաց. «Ժամանակը կգա, կքննարկենք»։
