Լկտիացող իշխանություն

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «ԱԺ իշխող խմբակը երեկ խաչակրաց արշավանք իրականացրեց Մրցակցության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմության ներկայացրած թեկնածուի` Անահիտ Սարգսյանի դեմ՝ տարիներ առաջ նրա կատարած մի գրառման պատճառով։ Պարզվեց՝ ՔՊ-ականները քրքրել, փորփրել են թեկնածուի անցյալը եւ հայտնաբերել, որ Սարգսյանը 2018-ի դեպքերի առիթով ֆեյսբուքյան գրառում է արել՝ Նիկոլ Փաշինյանին քվե տված ժողովրդին անվանել է ոչխար, փուչ մարդիկ, անհայրենիք եւ այլն։ ՔՊ-ում ով չալարեց, ելույթ ունեցավ՝ դատապարտելով այդ գրառումը, ու առիթը բաց չթողնելով՝ գրեթե նույն ոճով վիրավորանքներ շաղ տվեց ընդդիմության հասցեին, որ նման թեկնածու են ներկայացրել: Վիգեն Խաչատրյանը, առանց անուն տալու, ընդդիմության կին պատգամավորներից մեկի հասցեին ասաց, թե, հավանաբար, հավանոցում է դաստիարակվել, մեկ ուրիշին պոռոտախոս անվանեց։ Սա հայտնի՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորի ճռռալը» հիշեցրեց. երկիրը քարուքանդ արած ուժը դասեր է տալիս ընդդիմությանը, մեղադրանքներ ներկայացնում, եւ նրա հռետորաբանությունը գնալով լկտիանում է:

Ուշագրավ է, որ ընդդիմությունն էլ չպաշտպանեց իր թեկնածուին՝ միայն հարցի քննարկման սկզբից մինչեւ վերջ նստած մնացին դահլիճում։ Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրների համար էլ է շոկային եղել ՔՊ-ականների բացահայտումը՝ գրառման վերաբերյալ, եւ դահլիճում են իմացել, որ իրենց թեկնածուն տարիներ առաջ նման արտահայտություններ է արել։ Բայց այն, որ նման մեթոդներով ընդդիմադիրներին կարողանում են չեզոքացնել, մեղքի զգացում ներշնչել, եւ նրանք հակափաստարկներ չեն կարողանում բերել, խոսում է ընդամենը ընդդիմության ոչ ճկուն եւ գաղափարազուրկ, խեղճ լինելուու բավարար չափով գրագետ չլինելու մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am