Գագիկ Ծառուկյանը կողմ է կոալիցիային. հարցազրույց լրագրողների հետ
Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել լրատվամիջեցներին:
Ինչպես ասել է՝ չի բացառվում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն։
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ոչինչ չի բացառվում։
Վարչապետի մասին հարցին անդրադառնալով՝ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ դա ՀՀԿ-ի որոշելիքն է. «Կարեն Կարապետյանը, 8 ամիս առաջ եմ ասել, իմ ընկերն է, ինքը ծրագրեր է ներկայացրել, խոստումներ է տվել, աշխատում է անել, այսօր իմ ընկերոջ մասին կարծիք ասել կոռեկտ չեմ համարում»:
Հարցին՝ եթե ժողովուրդն ընդվզի նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուն, իրենք կմիանան ժողովրդին, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովուրդն օրենքի սահմանում ընդվզող էր, թող ձայնը տար, ում հավատացել է»: