66-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. Վերջինս տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է. Այսօր` սեպտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններոււմ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 66-ամյա Գագիկ Սիմոնյանն իր վարած ВАЗ 32123 մակնիշի 1977S համարանիշի թիվ 33 երթուղին սպասարկող մարդատար Газель-ով Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 61-ամյա Մանվել Հակոբյանին: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ այստեղ:
