Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը
Shamshyan.com-ը գրում է. սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 OP 927 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 FP 146 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ 1-ին սպայական գումարտակի հերթպահ մասի պետի օգնական Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկնությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Մանրամասները՝ այստեղ:
