Սյունիքի մարզում 30-ամյա վարորդը ԳԱԶ-69-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակիչ, 30-ամյա Համբարձում Սարջանյանը, իր վարած ԳԱԶ-69 մակնիշի 54 ԼՍ 030 համարանիշի ավտոմեքենայով, Շենաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Տատնի» կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Սարջանյանը, ուղևորներ՝ Սիսիան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Ռուբեն Կարապետյանը, 27-ամյա Բաբկեն Բագրատյանը, 57-ամյա Գագիկ Սարջանյանը և 30-ամյա Արեգ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքում գտնվող Աղիտուի հոսպիտալ: Մանրամասները՝ այստեղ:
