Պորոշենկոն պատանդառել է գնացքի ուղևորներին. Սաակաշվիլի
Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Պյոտր Պորոշենկոն պատանդառել է այն գնացքի ուղևորներին, որով Օդեսայի նախկին նահանգապետը փորձում էր մտնել Ուկրաինայի տարածք: Այս մասին գրում է Vesti.ru-ն: Հայտարարվել է, որ գնացքում կա ուղևոր, որի մուտքն Ուկրաինա արգելված է, և քանի դեռ նա չի լքել գնացքը, այն տեղից չի շարժվի։ «Մեր գնացքում Ուկրաինայի տարածք մուտք գործելու իրավունք չունեցող մարդ կա: Գնացքը չի շարժվի, քանի դեռ այդ մարդը չի լքել այն»: Դրանից հետո Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է դիմել լեհական ոստիկանություն՝ ապացուցելու այն, որ իրավունք ունի գտնվել Ուկրաինայի տարածքում։ «Վայրենիություն էր ինձ վատ խորհրդային ժամանակների մեթոդով քաղաքացիությունից զրկելը: Սակայն ողջ գնացքը այլ երկրի տարածքում՝ ԵՄ-ում, հարյուրավոր ուղևորներով կանգնեցնելը... Դուք երբևէ նման բան տեսե՞լ եք»,- նշել է Սաակաշվիլին:
