Մհեր Սեդրակյանին չեն «զոհաբերի»

Թեպետ լրագրողական հանրույթը մեծ սպասելիքներ ուներ, որ Սերժ Սարգսյանի դարակազմիկ ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքն անպատիժ չի մնա, սակայն ապարդյուն: Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստից առաջ արդեն պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն չի հրաժարվի «հարազատ» զավակից: Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում Թոխմախի Մհերը, տեսնելով լրագրողների հոսքը, ասել էր՝ «Էս ի՞նչ նախիր ա»: Լրագրողներից մեկը հորդորել էր չվիրավորել իրենց, նման պիտակներով չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն պատգամավորը զայրացել էր և անգամ հայհոյել լրագրողներին: Մինչդեռ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո, երբ ՀՀԿ-ականները լծվել էին համոզելու, որ իրագործելու են նախագահի նախանշած կարելի է ասել «հրաշքների» երկիրը, ուր կլինի սոցիալական ապահովություն, իրավահավասարություն, հավասար մրցակցություն, չի լինի արտագաղթ եւ այլն, եւ այլն, մի փոքր հույս էր առաջացել, որ ՀՀԿ-ն չի ների Թոխմախի Մհերի հերթական հերոսությունը, ով ըստ էության իր պահվածքով ցույց տվեց, որ նախագահի խոսքն արժեք չունի, համենայն դեպս իրենք ոչ բարեփոխվելու են, ոչ էլ բարեփոխելու երկիրը: ԱԺ ՀՀԿ խմբակցությունում քիչ առաջ տեղի ունեցած նիստի ընթացքում պարզվում է՝ քննարկվել է խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպը ու եզրակացրել, որ ոչ վիրավորանք, ոչ էլ հայհոյանք է եղել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է փոխանցել գործընկերների կարծիքը. «Ինձ թվում է՝ դա եղել է պարզապես բորբոքվածություն... Նման հայհոյանք չի եղել, նա ժխտում է, որ եղել է: Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաև զրուցել ենք պարոն Սեդրակյանի հետ, բայց նաև կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես զգոն լինեն` իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված: Նման միջադեպեր լինում են բոլոր տեղերում»,- իր հերթին լրագրողներին դասեր է տվել Բաղդասարյանը: Դիտարկմանը, թե լրագրողական կազմակերպությունները դիմել էին, որ կարգապահական տույժի ենթարկեն Սեդրակյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ իրենք այդ հարցը ևս քննարկել են: «Նման տիպի հայհոյանքներ չեն եղել. ես նորից ձայնագրությունը նայեցի: Եվ նա հրաժարվում է հայհոյանքից, պարզապես ցանկացել է, որ հետո սենյակում առանձին զրուցի լրագրողի հետ` որպես իր տղայի տարիքի անձնավորություն, որը չի ստացվել: Ինձ թվում է՝ նրանք առանձնազրույց կունենան ու այդ ճշտումները կկատարեն»,- ասաց նա: Հարցին՝ կարգապահական տույժի հետ կապված որևէ բան չի՞ նախաձեռնվել, Բաղդասարյանը պատասխանեց, որ դրանով Էթիկայի հանձնաժողովն է զբաղվում, և եթե նման բան լինի, կքննարկվի: Իր հերթին Թոխմախի Մհերից իր վարքով հետ չընկնող ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նահապետ Գևորգյանն է պահել գործընկերոջ թասիբը, թեեւ չի դիտել « Նախ` ինքն ինձնից տարիքով մեծ է, ու ես չգիտեմ էտ ոնց է ստացվել: Մի կողմից դուք ասում եք, բայց ես չեմ լսել , բայց չեմ կարծում, որ ձեր ասածի պես վիրավորած լինի»,- իր հեղինակավոր կարծիքն է հնչեցրել նա: Մինչդեռ լրագրողները նախաձեռնել են բողոքի ակցիա ու պահանջում են մինչեւ անգամ զրկել Սեդրակյանին պատգամավորական մանդատից: Կնշանակի, որ ՀՀԿ-ում արդեն իսկ որոշել են Սեդրակյանի քաղաքական ճակատագիրը ու չեն պատրաստվում նրան «հանձնել»: Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am