Արցախի իշխանությունները հավասարապես նույն պատասխանատվության դաշտում են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հետ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

- Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը սրում է իրավիճակը Արցախի ու Հայաստանի ուղղությամբ՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։ -Ադրբեջանի մարտավարությունը Հայաստանի հետ բանակցություններում առավելապաշտական է։ Եվ յուրաքանչյուր պահի, երբ Հայաստանը չի դիմադրում եւ գնում է զիջումների, Ադրբեջանը դա նախ այդ փուլի համար արձանագրում է, ապա անցնում է հաջորդ խումբ պահանջների ներկայացմանը։ Եվ սրա հետեւանքով՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նույնիսկ Հայաստանի իշխանությունների՝ առաջին դեմքի կողմից արված հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, չի բավարարում Ադրբեջանին։ Եվ Ադրբեջանը տարածքային հավակնությունների հաջորդ խումբն է ներկայացնում՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքների հետ։ Քանի դեռ Հայաստանի իշխանություններն այսպիսի քաղաքական կուրս են ընտրել, ցավոք, զիջումների եւ կորուստների այս շղթան չի փակվելու։ Ադրբեջանը նոր խմբաքանակի պահանջների կյանքի կոչման համար գնում է նաեւ շանտաժի եւ ուժի կիրառման սպառնալիքի ճանապարհով։ Եվ Հայաստանի իշխանությունների այդ քաղաքականության պայմաններում դա կարող է բերել նոր ցավալի խնդիրների։

- Տեղեկություն եղավ, որ Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն։

- Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններում մշտապես հանդես է գալիս վերջնագրերի լեզվով։ Այս փուլում փորձում է հասնել իր երեք այն պահանջներին, որոնց վերաբերյալ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարը խոսում էր։ Դա վերաբերում է Արցախի հետ կապված հարցերին որեւէ ձեւով չմիջամտելուն։ Այսինքն՝ դա վերաբերում է նաեւ Արցախի ֆինանսավորմանը, հումանիտար բնույթի հարցերին, Արցախում ստեղծված իրավիճակն առանց միջազգային երաշխիքների լուծելու հարցին։ Սա նշանակում է, որ եթե Հայաստանը նույնիսկ ձեւական կամ ֆորմալ առումով առաջ էր քաշում արցախցիների իրավունքների եւ ազատությունների հարցը, որը, Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ, ամբողջովին տեղավորվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա Ադրբեջանն սկսել է նաեւ այս մասով ներկայացնել պահանջներ՝ Հայաստանից առհասարակ այդ թեմային չմիջամտելու վերաբերյալ։ Երրորդ պահանջը վերաբերում է Արցախի ուժային մարմինների, առհասարակ պետական կառավարման մարմինների լուծարմանը։ Հասկանալի է, որ Արցախում այսօր հենման միակ կետը մնացել են ինքնապաշտպանության սահմանափակ ռեսուրսները, որոնք Ադրբեջանը փորձում է ամեն գնով կոտրել։ Եվ սրան հասնելու ճանապարհին Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնելու։

-Եվ ռազմական հարձակման վտա՞նգ կա։

-Թերեւս այս պայմաններում ադրբեջանական խոսույթից հասկացվում է, որ կարող են լինել տեղային հարվածներ, հատկապես ռազմական ենթակառուցվածքներին, ինչը չի բացառում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու կամ ուղիղ ներխուժումների ադրբեջանական մտադրությունը։

- Արցախի տեղեկատվական շտաբն օրերս հաղորդագրություն տարածեց՝ փաստելով, որ ադրբեջանական ապօրինի անցակետով արցախցիները տեղաշարժվում են։ Այսինքն՝ Արցախի իշխանությունները որոշել են, որ այդ անցակետից պետք է օգտվե՞լ, ինչպե՞ս եք գնահատում սա։

- Արցախի իշխանություններն, այս դեպքում՝ առաջին հերթին Արցախի նախագահը, ամեն ինչ անում են՝ հավասարապես կիսելու Հայաստանի իշխանությունների դավաճանական գիծը եւ ամբողջական պատասխանատվություն են կրում Արցախի հանձնման համար։ Այն, ինչ արվում է կուլիսներում, Արցախի իշխանությունների լուռ համաձայնությամբ է արվում։ Թեպետ Արցախից որոշակի պարբերականությամբ հրապարակային հայտարարություններ են հնչում, որոնցով արտաքուստ թվում է, թե Արցախի իշխանությունները հակադրվում են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում վարվող քաղաքականությանը, բայց այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Արցախի իշխանությունների կողմից, ցույց են տալիս, որ դրանք հիմնականում համահունչ են Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը։ Իսկ դա նրանց հավասարապես նույն պատասխանատվության դաշտ է բերում Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի հետ։ Անցակետից օգտվելն ամենակարճ ճանապարհն է Արցախն ադրբեջանացման տանելու առումով։ Եվ այս հարցով Արցախի իշխանությունները շարժվում են հայաստանյան հայտարարություններին համահունչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Գեբելսի վկաները Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am