Գայանե Մարտիրոսյանն իր «մեղք»-ն ընդունել է նիկոլական ռեժիմի շատ ուժեղ ճնշման տակ. Կարեն Վրթանեսյան

Քիչ առաջ «Աշոծիկի գործով» դատվող տիկին Գայանեն ընդունեց «մեղքը», դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազարկման և կարող է վերջապես գնալ տուն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.


«Մի քանի կարևոր կետ...

Նախ՝ ակնհայտ է, որ «մեղքը» ընդունել է նիկոլական ռեժիմի ու նաև իր ընտանիքի որոշ անդամների շատ ուժեղ ճնշման տակ։

Փաստաբաններից հրաժարվել ստիպելը հենց այն բանի համար էր, որ գրեթե հնարավորություն չունենա այլ կարծիք լսելու։ Ակնհայտ է, որ շատ ակտիվ ձևով իր հետ «աշխատել են»։ Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է, որ թեպետ նիկոլական ռեժիմը «հեփիենդ» բեմադրեց դատարանում, բայց տիկին Գայանեն բռնաճնշումների զոհ է։

Անցյալ անգամ մեկ օրվա մեջ նախ իրեն ազատելու մասին հայտարարելը, իսկ ժամեր անց 1,5 ամսով լրացուցիչ կալանավորելը հենց այդ բռնաճնշումների հանգուցային մասն էր, որով սկզբից հույս տվեցին, հետո out of nowhere մի հատ էլ հարվածեցին կնոջը։

Երկրորդը՝ սա ակնհայտորեն ցուցադրական ակցիա է, զոհվածների մյուս ծնողներից շատերին վախեցնելու և լռեցնելու համար։

Երրորդը՝ հերթական անգամ ականատես ենք ընդդիմադիր և ազգային ուժերի անպատրաստությանը։ Կարելի էր, էլի, 5 տարում ստեղծել համակարգ ռեժիմի զոհերին լայնամասշտաբ հանրային աջակցություն ստեղծելու։ Կարելի էր ու պիտի ստեղծվեր ակտիվիստներին մարզելու համակարգ, որպեսզի բանտում հայտնվելուն մարդիկ պատրատ լինեին (այս ամենի համար կան դասընթացներ, դասագրքեր, ձեռնարկներ և, ի վերջո, մասնագետներ)։ Հիմա էլ ուշ չի դա անելը։ Ու պետք է արվի, եթե ցանկանում եք, որ մարդիկ չվախենան փողոց դուրս գալ և բողոքել։

Եւս մեկ՝ և ամենակարևոր բանի մասին գրել է Nare Simonyanը, իր գրառման հղումը կդնեմ մեկնաբանությամբ»։

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am