Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. «Mercedes-Benz»-ի վարորդը տեղում մահացել է. ուղևորի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Գոգավան հատվածի 1-ին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի 34 LZ 685 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Ն. Ա.-ը հոսպիտալացվել է Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Ֆ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
