Միշուստինը խոսքի ու գործի մարդ է... ի տարբերություն ոմանց. Հետաքրքիր «նյուանս»` հայ-ռուսական բանակցություններում

Նիկոլ Փաշինյանը երեկ Սոչի մեկնեց, որտեղ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: Ուշագրավ է, որ ռուսական կողմը Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ներկայացրել է որպես Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի միջև բանակցություն։

Երեկ արդեն կայացել են Փաշինյան-Միշուստին բանակցությունները` բավական հետաքրքրական նրբերանգներով...

Տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի վերջի նիստի ընթացքում շոշափելի առաջընթաց է նկատվել, երեկ Սոչիում Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտել է, որ ուրախ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հունիսի 2-ի մոսկովյան հանդիպման արդյունքներից։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային և տնտեսական տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում», - ասել է նա։

Փաշինյանը, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ առաջընթացի մասին է խոսքը։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի կոնկրետ լուծման հասնել. «Մենք ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, և հույս ունեմ, որ դրանք կընդունվեն։ Սկզբունքորեն այնպես չէ, որ դրանք մեր առաջարկներն են, փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում»։

Մոսկովյան հանդիպումից առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ակնարկել էր, որ ապաշրջափակման բանակցություններում չկա փոխհամաձայնություն, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո։ «Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել։ Միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ՝ ո՛չ, չենք քննարկելու նման հարց», - ասել էր նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի հունիսի 2-ին կայացած հանդիպումը պաշտոնական Երևանը կառուցողական էր որակել ու հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում էական առաջընթացի մասին։

Հանդիպումից հետո Երևանն ու Մոսկվան նույնաբովանդակ հաղորդագրություններ էին տարածել, թե ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Կողմերը, սակայն, չէին հստակեցրել՝ ինչ քայլերի մասին է խոսքը, արդյոք ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն կա, թե ոչ։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկ նշել է, որ համակարգված աշխատանք է տարվում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ. - «Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, ստեղծվում են ենթակառուցվածքային նոր ուղիներ»։

Սոչիում Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերն անդրադարձել են նաև տնտեսական երկկողմ տնտեսական հարցերին, հայտարարել առևտրաշրջանառության աճի մասին։ Ըստ Ռուսաստանի վարչապետի՝ հունվար-ապրիլին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի կամ ավելի քան 660 մլրդ հայկական դրամ: Իր հերթին, Փաշինյանը հայտարարել է բավականին մեծ ներդրումային ակտիվություն մասին:

Կողմերը քննարկել են նաև Վերին Լարսի անցակետի խնդիրը։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմը խոստացել է անցակետի թողունակությունը օրական դարձնել 1500 բեռնատար՝ 1000-ի փոխարեն։

Վերին Լարսի անցակետում աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև հունիսի 15-ը, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ըստ նրա՝ խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է։ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար. - «Մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես»։

Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպման սկզբում անհանգստություն հայտնել է Վերին Լարսի մաքսակետի թողունակության համար, նշել է, որ սա շատ կարևոր տեղեկություն է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար...

Ահա, Միխայիլ Միշուստինը նշել է. «Մանրամասն քննարկել ենք, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի հարցերը։ Նա համապատասխան խոստումներ է տվել՝ մինչև հունիսի 15-ն ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկացա, խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է և, համապատասխանաբար, երեկ նա ներկայացրեց աշխատանքների ընթացքը։

Եթե Ռուսլան Դավիդովն ավելացնելու բան ունի, ապա խնդրեմ։ Նա Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն է»: Ապա Միշուստինը հավելել է. «Ուրեմն տեսեք, հունիսի 15-ին պետք է անեն, իսկ հունիսի 22-ին Դավիդովը պետք է պատասխան տա, որ խցանումներ չլինեն։ Պայմանավորվեցինք»։
Փաշինյանը գոհունակ հայտնել է. «Սա շատ լավ նորություն է. որովհետև, ճիշտն ասած, դժվար է հավատալ, որ այդպիսի բան հնարավոր է, որպեսզի Վերին Լարսում ընդհանրապես խցանումներ չլինել»։ Միշուստինը հավելել է. «Այժմ ամեն ինչ հրապարակային քննարկեցինք»։ Այստեղ Փաշինյանը ընդգծել է. «Ոչ միայն քննարկեցինք, այլև արդեն խոստացաք։ Սա նշանակում է, որ դա պետք է արվի։ Շատ շնորհակալություն»։ Միշուստինն էլ հավելել է. «Դա միանշանակ է: Մենք երեկ նայեցինք, այդ թվում` լուսանկարներ օբյեկտներից, թե ինչ է կատարվում այնտեղ: Այնտեղ մեր գործընկերները շատ քրտնաջան աշխատում են։ Հուսով եմ, որ ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես պայմանավորվել ենք»։ «Կներեք, որքանո՞վ է ավելանալու վերակառուցումից հետո թողունակությունը», հարցրել է Փաշինյանը: ՌԴ կառավարությունից Ռուսլան Դավիդովը պատասխանել է. «Կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար: Ինչպես արդեն ասացի, մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես»։

Փաշինյանը խոսակցությունն այսպես է ամփոփել. «Շատ շնորհակալ եմ Միխայիլ Վլադիմիրի։ Ես գիտեմ, որ եթե Դուք ինչ-որ բան խոստանում եք, ապա դա կատարվում է...»։

Երեկվա հայ-ռուսական բանակցությունների ընթացքից Փաշինյանը գոհ է, ինչպես նկատվում է: Նա առանձնահատուկ ցույց է տվել, թե որքան «պահանջկոտ» է դարձել ռուսական կողմի նկատմամբ, հատուկ շեշտել է, որ Միշուստինը խոսքի ու գործի մարդ է, հավանաբար, հասկացնել տալով` ի տարբերություն ուրիշների...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2344 անգամ
Լրահոս
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են իրենց աշխատանքը Նիկո՛լ, դե էդքան տղամարդ ես, գնա Մոսկվա ու պատասխանդ տուր․ Արամ Սարգսյան (video) ՆԱՏՕ․ Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը չի ազդի դաշինքի կարողությունների վրա Թրամփ․ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են հսկայական վնաս կրել Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են uպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Ի՞նչն է երեկ Ալիևին կատաղեցրել․ Երվանդ Բոզոյան (video) Դուք տեսե՞լ եք՝ այս խայտառակ վիճակը, ինչո՞վ եք բացատրում․ Արծվիկ Մինասյան (video) Արդեն ներվայնանում եմ․ թոռներիս ուզում եմ սիրեմ, սրտիկ եմ ասում, Նիկոլին հիշում ու․․․ հարցում (video) Գողացել են երեքով Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության Նիկոլական «շունուշանգյա՛լ», դուք ուշադիր լսեք այս սարսափելի իրականությունը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դուք կսարսափե՛ք, իմանաք՝ ինչպես են արտահայտվել Փաշինյանի ու Զելենսկու մասին ՌԴ կուլիսներում. Բոզոյան (video) Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am