Նոր սկանդալ. ռուսները պառկել են հայերի տակ. Ադրբեջանի գրոհն ընդդեմ «Արարատ»-ի և «Ռոսսիա 24»-ի (տեսանյութ)

1in.am-ը գրում է. Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին զարգացումները թե՛ ռուսական, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին: Եթե մենք և ռուսները հույսեր էինք փայփայում, որ «Արարատ»-ն այնուամենայնիվ չի լուծարվի, ապա ադրբեջանական ԶԼՄ-ները չարախնդալով սպասում էին հայկական թիմի վերջնական տապալմանը: Ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքը մի քանի անգամ անդրադառնալով «Արարատի խնդրին», նույնիսկ ուղիղ միացում էր նախաձեռնել սեպտեմբերի 7-ին կայացած Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրի «Արարատ»-«Ռեզան» հանդիպումից: Շատերը և մասնավորապես ադրբեջանցիները սպասում էին, որ վերոնշյալ հանդիպումը վերջինը կլինի: Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ»-ը տվյալ մրցավեճում հերթական հաղթանակը տարավ, որից հետո հայտարարվեց, որ հայկական ակումբը չի լուծարվելու և շարունակելու է պայքարը ռուսական լիգայում: Այս տեղեկությունը, բնականաբար, այնքան էլ դուր չի եկել հատկապես Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին: Ավելին, մեր հարևանները մեծ աղկում են բարձրացրել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժներից հետո: Մասնավորապես, Ռուսաստանում հեղինակավոր հեռուստաընկերությունը մի քանի անգամ ցուցադրել է նաև Մոսկվայի «Տորպեդո» մարզադաշտում գտնվող «Արարատ»-ի երկրպագուներին, որոնք «զինված» են եղել Հայաստանի, Արցախի պետական դրոշներով: Ադրբեջանցիների մոտ վայնասուն է սկսվել այն բանի համար, որ ամբողջ Ռուսաստանը և «Ռոսսիա 24» հեռուստաալիքը այս երկրի սահմաններից դուրս դիտող միլիոնավոր մարդիկ տեսել են, թե ինչպես են հայերը Մոսկվայում, պաշտոնական հանդիպման ժամանակ ծածանում Արցախի դրոշը: Ադրբեջանական ԶԼՄ-ները «Ռոսսիա 24»-ի ղեկավարությանն անվանել են կեղտոտ սրիկաներ: «Մի քանի կոպեկի դիմաց ռուսները պառկել են հայերի տակ՝ հեռարձակելով խայտառակ այդ ռեպորտաժները: Ակնհայտ է, որ «Ռոսսիա 24»-ի ղեկավարությանը կաշառել են: «Արարատ»-ը խաղում է Ռուսաստանի երկրորդ լիգայում, և առանց գումարի ոչ ոք չէր անդրադառնա ցածր կարգ ունեցող և չկայացած թիմին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Երեկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի ֆուտբոլի միությանը՝ պահանջելով պատժել «Արարատ» ակումբին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որպեսզի հետագայում առաջնության հանդիպումների ժամանակ չլինի Արցախի դրոշը: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տեղի ունեցածին որևէ կերպ չի արձագանքել: Հիշեցնենք, որ «Արարատ»-ի ստեղծումը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ադրբեջանցիների շարքերում: Բանն այն, որ 2013 թվականին Մոսկվայում հիմնվել էր ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտզալի թիմը, որը, սակայն, մատնված է անուշադրության: «Սիրտս մռմռում է «Արարատ»-ի համար, լացս գալիս է: Ամոթ է, հայերը լուրջ նպատակներ են դրել իրենց առջև, ստեղծում են համազգային թիմ, իսկ մենք… Հայերի չափ էլ չկանք, ամոթ է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, փրկենք «Ղարաբաղ»-ը, այն ևս համազգային թիմ դարձնենք: Ես դիմում եմ Ռուսաստանում բնակվող բոլոր ադրբեջանցիներին, խնդրում եմ օգնեք «Ղարաբաղ»-ին: Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում հանդես գալու համար մեզ անհրաժեշտ է 4-5 միլիոն ռուբլի, որը չունենք: Նշեմ, որ «Արարատ»-ի տարեկան բյուջեն կազմում է 240 միլիոն ռուբլի: Տեղս չեմ գտնում, շատ ամոթ է: Որպես հայրենասեր՝ միակ մխիթարությունս այն է, որ Աղդամի «Ղարաբաղ»-ը մի քանի անգամ ավելի ուժեղ է Երևանի «Արարատ»-ից: Մեր «Ղարաբաղ»-ը վերջին երեք տարիներին հանդես է եկել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում, իսկ «Արարատ»-ը եվրագավաթների խաղարկությանը վերջին անգամ մասնակցել է 9 տարի առաջ և դուրս մնացել առաջին իսկ որակավորման փուլից»,- հայտարարել է Մոսկվայի «Ղարաբաղ»-ի խաղացող-մարզիչ Էլնուր Վելիևը: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am