«Վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով». Վահրամ Բաղդասարյան
Վահրամ Բաղդասարյանը չգիտի, թե Հայաստանում հատկապես, որ ոլորտներում է վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրել մեկ տարի առաջ խոստացած 830 միլիոն դոլարը. «Դրա հաշվետվությունը եւ դրա մեկնաբանությունները կտա վարչապետը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանը կարող է ասել, որ վարչապետի եւ նոր կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացին դեռեւս իր մաշկի վրա որեւէ փոփոխություն չի զգում: Ինքը Վանաձորում երկու օր առաջ հանդիպել է քաղաքացիների եւ տեղեկացել, որ այդ մարդիկ հավատ ունեն ապագայի նկատմամբ. «Ես չգիտեմ՝ միայն լոռեցիների մո՞տ է այդպես՝ շատ քիչ բանով բավարարվող մարդիկ են»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հանրապետական պատգամավորը դեռ սպասում է, որ կառավարության գործունեությունը քաղաքացու համար կլինի շոշափելի, հանրությունը նրան էլ է ասել, որ ինքն արդյունքներ չի տեսնում. «Բայց հավատը եւ հույսը ապագայի նկատմամբ նրա մոտ արթնացել է»: Պատգամավորը պնդում է, որ վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով, ահա ինչու վարչապետության առաջին օրը հայտարարեց, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից. «Այն Հայաստանը, որը պատկերացնում էր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, նրա համար այս տնտեսական իրավիճակը ծանր իրավիճակ էր»,- մեկնաբանում է Վահրամ Բաղդասարյանը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
