Հայաստանը ևս շուտով կարող է ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ հայտնվել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Իշխանամերձ շրջանակները տարածում են, ոմանք էլ հավատում են, որ եթե Փաշինյանին հրավիրեցին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի երդմնակալությանը, նա էլ գնաց, ուրեմն Թուրքիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու։ Ինչպիսի պրիմիտիվ քարոզչահնարք: Իրականում այս ամենը որևէ ձևով չի մեղմելու Հայաստանի նկատմամբ Անկարայի կոշտ դիրքորոշումը։ Նույնիսկ արարողակարգային ուղերձներով Էրդողանը ցույց տվեց, որ Անկարան միշտ Բաքվի կողքին է։ Ըստ փորձառու դիվանագետների, հետաքրքիրն այն է, որ Փաշինյանին հատուկ Ալիևի հետևի նստարանին էին նստեցրել, ինչը խորհրդանշականորեն դիտարկվում է, թե իրենք ակնկալում են, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջները։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևն ու իր կինը նստած էին հենց Էրդողանի ու նրա կնոջ կողքին։ Իսկ այս հանգամանքը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների հարաբերությունների ջերմությունը։ Իսկ այն, որ առաջին անգամ ՀՀ ղեկավարը գնաց մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, նաև նշանակում է, որ թուրքական կողմն այդքան մեծ ազդեցություն ունի, որպեսզի հասնի ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի մասնակցության ապահովմանը։ Օրինակ՝ ՌԴ նախագահ Պուտինը ևս հրավիրված էր, սակայն նրա փոխարեն մեկնեց Պետդումայի խոսնակը։

Ընդհանուր առմամբ, Էրդողանի երդմնակալության մասնակիցների ներկայացուցչականությունը բավական մեծ էր, մասնակցում էին ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ արարողության շրջանակներում կարճատև զրույց տեղի ունեցավ Փաշինյանի ու Ալիևի միջև, ինչը համապատասխանում է Թուրքիայի այն ցակություններին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ դառնա և ներկայանա որպես միջնորդող կողմ։ Մյուս կողմից՝ Էրդողանի վերընտրությունը նշանակում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության շարունակություն։ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը շատ է ուժեղացել, և եթե հանկարծ Թուրքիան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» կապվի Ադրբեջանի հետ, ու Հայաստանի հետ սահմանն էլ բացվի, ապա միանշանակ է, որ Հայաստանը ևս շուտով կարող է ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ հայտնվել։

Մեր տարածաշրջանի համար սա նոր իրականություն է, քանի որ Հարավային Կովկասն ավանդաբար եղել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Իսկ ներկա պայմաններում, երբ հայկական կողմը պարտված ու թուլացած վիճակում է, իսկ Ռուսաստանն էլ բավարար ջանքեր չի գործադրում իր դաշնակցին աջակցելու համար, աշխարհաքաղաքական կշեռքի նժարը թեքվում է ոչ հօգուտ Ռուսաստանի։ Այս տեմպերով ընթացքի դեպքում մի օր էլ կարող է ուղղակի դրվել ՀՀ-ից ՌԴ ռազմաբազայի դուրս բերման հարցը, երբ Երևանը նվաստացուցիչ պայմանագրեր ստորագրի Անկարայի և Բաքվի հետ ու դրանով կարգավորի հարաբերությունները։ Տեսնում ենք, թե Թուրքիայի աջակցության արդյունքում Բաքուն ինչպիսի ահռելի պահանջներ է ներկայացնում։

Մի կողմից՝ Բաքվից հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ՝ այն ներկայացնելով Արևմտյան Ադրբեջանի անվան ներքո, մյուս կողմից էլ լուրջ հավակնություններ են ցուցաբերում Իրանի նկատմամբ՝ խաղարկելով իրանական Ադրբեջանի կամ Հարավային Ադրբեջանի թեման։ Եվ որևէ երաշխիք չկա, որ որոշ ժամանակ անց ավելի շատ հզորանալու և առաջխաղացում արձանագրելու դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան պահանջներ չեն ներկայացնի հիմա էլ Ռուսաստանի՝ կոնկրետ Հյուսիսային Կովկասի՝ մահմեդականներով բնակեցված շրջանների նկատմամբ։ Նրանք նույն կերպ կարող են «Հյուսիսային Ադրբեջանի համայնք» ձևավորել, հայտարարել, թե դա եղել է իրենց պատմական տարածքը, ինչպես հիմա անում է Թուրքիան Ղրիմի դեպքում՝ բարձրացնելով այնտեղ ապրող թաթարների հարցը, ու Ռուսաստանից պահանջել, այսպես կոչված, «Հյուսիսային Ադրբեջանը»։

Այնպես որ, Ռուսաստանն իսկապես անհանգստանալու առիթ ունի։ Կենտրոնացած լինելով ուկրաինական ուղղությամբ ընթացող զարգացումների վրա՝ Մոսկվան փորձում է նաև Հայաստանի հարցում զիջումներ կատարելու հաշվին Թուրքիային հետ պահել Արևմտյան ուղեգծին միանալուց։ Բայց պետք է հաշվի առնել, որ այդ երկիրը երբեք չի կարող լինել Ռուսաստանի մշտական դաշնակիցը, քանի որ այն ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, ու բազմաթիվ հարցերում ՌԴ-ի ու Թուրքիայի պատկերացումներն ուղղակի չեն համապատասխանում միմյանց։

Որպես օրինակ հիշենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը հեղափոխությունը տարածելու անվան ներքո մեծապես օգտվեց բոլշևիկների օգնությունից ու հարձակումներ ձեռնարկեց հույների ու հայերի դեմ՝ զավթելով նրանց տարածքները, իսկ երբ Ռուսաստանն արդեն իրեն պետք չէր, կտրուկ անցում կատարեց դեպի Արևմուտք։ Այնպես որ, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի նաև անցյալի դասերը և իր դաշնակցին միայնակ չթողնի, մանավանդ որ ՌԴ-ից հայտարարություններ են հնչում, թե իրենք մտադիր չեն հեռանալ տարածաշրջանից։ Իսկ միայն հայտարարությունները բավարար չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am