Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, շտապեց Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու: Անկախ այն բանից, թե Նիկոլ Փաշինյանը որքանով էր նման նպատակ դրել, կամ որքանով էր դա ինքնակամ արել, նրա այդ քայլն առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդի արժանապատվությանը: Կան բաներ, որ անհնար է կեղծել, այսպես ասած՝ «դերասանություն անել»: Նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանները խոստովանում են, որ կարելի է բեմում (կինոյում) սեր ցուցադրել, ցասում, ատելություն, ցավ, բայց կա մի բան, որ անհնար է «խաղալ»:

Ընկերությունը: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին՝ նկատենք. եթե նույնիսկ Թուրքիա նրա կատարած շնորհավորական այցը հազարապատիկ արարողակարգային լիներ, միևնույնն է, անհնար է այդքան անկեղծ ուրախություն և երջանկություն ձևացնել, ինչպիսին արտացոլված է տեսանյութերում և լուսանկարներում: Տեսեք, «հիացեք», ի վերջո՝ «ծափ տվեք, արա», թե որքա՜ն ուրախ ու երջանիկ է Նիկոլ Փաշինյանը հենց միայն այն իրողությունից, որ հայտնվել է Էրդողանի երդմնակալության արարողությանը, որքան սրտանց և զվարթ է շփվում Ալիևի հետ: Մեր երեխաների արյունը հեղելուց և հազարներով կոտորածի մատնելուց հետո այսպես ուրախ-զվարթ շփվում է հայատյացների, մինչև արմունկները հայերի արյամբ թաթախվածների հետ:

Մի ժամանակ ասում էին, թե Նիկոլը ո՛չ հայրենիք է սիրում, ո՛չ երկիր, ո՛չ պետություն, ո՛չ ժողովրդին։ Նա միայն իրե՛ն է սիրում: Բայց իրեն սիրել առաջին հերթին նշանակում է ինքնասիրություն ունենալ: Հիմա պարզվեց, որ նա դա էլ չունի: Թուրքերը ցույց տվեցին, որ չունի: Այսինքն, իրեն էլ չի սիրում: Այսինքն, նա միայն պաշտոնն է սիրում, ու՝ վերջ։ Ճիշտ Սևակի տողերի նման. «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր... աթոռը»: Շարունակությունն էլ՝ վրադիր... Նա ամեն ինչ կանի ու անում է, որ մնա իր պաշտոնում: Թե ինչի գնով, դա արդեն իր համար կարևոր չէ...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am