Մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, որը մեզ խաղաղություն չի բերելու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

Հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ մասնակցում էր Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Միջոցառումից հրապարակվող կադրերը շատերը որակեցին որպես հայերի ազգային արժանապատվության նվաստացման հերթական ակտ։ Նախ հրապարակված տեսանյութերում ու կադրերում տեսանք, որ դահլիճում Նիկոլ Փաշինյանին նստեցրել էին Իլհամ Ալիեւի հետեւում, տեսանք, որ Փաշինյանն անցնում է թուրք զինվորականների առջեւով, որոնք, յաթաղանները ձեռքին, կանգնած էին դահլիճում` որպես թուրքական պատմության վկայություններ։ Կային նաեւ կադրեր, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը լիաբերան ծիծաղում են։ Մինչդեռ դժվար է պատկերացնել, թե ծիծաղի ինչ համատեղ թեմա կարող են ունենալ երկու երկրների ղեկավարները, որոնք ընդամենը 2.5 տարի առաջ արյունալի պատերազմի մեջ էին։

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանն էլ է կարծում, որ Փաշինյանի վարքագիծն Անկարայում ստորացուցիչ էր Հայաստանի Հանրապետության համար․ «Սա, իհարկե, շատ ստորացուցիչ իրավիճակ է եւ վարք է՝ հաշվի առնելով, որ հենց Թուրքիայի ռազմական ղեկավարությունն էր պատրաստ ղեկավարել 2020 թվականի պատերազմը եւ սպանել 5.5 հազար մեր տղաներին, եւ նա հանդիպում է այդ պետության ղեկավարի հետ։ Եթե Դուք ուզում եք համեմատություն անել, համեմատեք, թե հիմա, օրինակ, Զելենսկին կհանդիպե՞ր Պուտինի հետ, թե՞ ոչ, կամ Զելենսկին կգնա՞ր հանդիպման մի մարդու հետ, որն ուկրաինացիներին է սպանում։ Եթե համեմատություն եք ուզում, ապա համեմատեք, եւ այդ հարցը պետք է տրվի այն մարդկանց, ովքեր քվեարկեցին, որ այս խումբը հետ գա, իրենցից հարցրեք։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխարհն այսօր եւս մեկ քայլ արեց դեպի շատ լայնածավալ պատերազմ, այս պայմաններում այսպիսի ղեկավարություն ունենալը շատ վտանգավոր է մեզ համար»,-hraparak.am-ին ասել է նա։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ աշխարհը քայլ արեց դեպի ավելի լայնածավալ պատերազմ։

-Այսօր սկսվել է լայնածավալ հարձակումն ուկրաինական ճակատում, եւ որոշ տեղեկություններ կան, որ Լեհաստանի զինված ուժերն արդեն համարյա պաշտոնական ձեւով մասնակցում են պատերազմին։

-Իսկ ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը՝ ստանալով Թուրքիայի նախագահի հրավերը` մերժե՞ր, գուցե արտգործնախարար Արարատ Միրզոյանին կամ հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց Ռուբեն Ռուբինյանի՞ն ուղարկեր։

-Գիտեք՝ ես պրոտոկոլի մասնագետ չեմ, այդ պայմանական բաները չգիտեմ, բայց եթե անգամ գնում էր, նա կարող էր իրեն ուրիշ ձեւով պահել, իսկ այն, ինչ մեր ղեկավարը հիմա պետք է անի, եւ մեր ղեկավարությունը պետք է մտածի, այնպես անելն է, որ այս նոր պատերազմում, որը հիմա բռնկվելու է ամեն տեղ, եւ շատ հնարավոր է, որ հասնելու է մեր տարածաշրջան, Հայաստանը չկործանվի։ Դրա համար պետք է նոր արտաքին քաղաքականություն, պետք են նոր դաշնակիցներ, եւ այսպիսի ղեկավարությունը, որը կարծում է՝ ամեն ինչ հանձնելով, ենթարկվելով, ամեն ինչ մոռանալով մենք կհասնենք խաղաղության, ապա շատ եւ շատ սխալվում են։

-Ռուս-ուկրաինական պատերազմի թեժացումը, պատերազմում նոր մասնակիցների ընդգրկվելն ինչպե՞ս կարող է ազդել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վրա, չէ՞ որ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

-Եթե շարունակվի եւ ընդարձակվի այս կոնֆլիկտը, որը մենք տեսնում ենք, Ռուսաստանի դիրքերը գնալով թուլանալու են այստեղ, Ռուսաստանը գնալով ավելի կախված է դառնալու Թուրքիայից, եւ մենք մնալու ենք այստեղ մենակ։ Այդ հնարավորությունը Թուրքիան ու Ադրբեջանը կօգտագործեն, որպեսզի մեր Սյունիքի հարցերը լուծեն, քանի որ, ինչպես տեսնում եք, միջազգային հանրությունը եւ Արեւմուտքը մեզ չեն հիշում, նրանք հիշում են Բաքվի նավթն ու գազը եւ իրենց գործընկեր Ալիեւին, այլ ոչ թե մեզ։ Այսինքն՝ մենք բոլոր կողմերից լքված ենք, ինչպես միշտ մնացինք որբ, առանց արտաքին քաղաքականության, եւ մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, դա մեզ խաղաղություն չի բերելու։

-Այսինքն՝ այն «կադաստրի վկայականը», որը պատրաստվում է Փաշինյանը ստանալ, մեզ խաղաղություն չի՞ բերելու։

-Գիտեք՝ այդպիսի խոսքերին ընդհանրապես անդրադառնալն իմաստ չունի, դա պետության ղեկավարի խոսք չէ, դա քաղաքական գործչի խոսք չէ։ Եթե նա կարծում է, որ մեր երկիրը սահմաններ չունի, ապա հինգ տարի առաջ նա ինչո՞ւ եկավ իշխանության, դա մեծ հարց է։ Բոլոր երկրներն ունեն իրենց սահմանները, տարածքը։ Իհարկե, որոշ վեճեր կան, բայց մենք վաղուց արդեն գիտենք, թե որտեղ են մեր սահմանները, դրանք 1991 թվականին արդեն սահմանվել են, այսինքն՝ այդպիսի հայտարարությունները, անընդհատ արդարացումներ գտնելը․․․, երկրի ղեկավարին այդպես խոսելը չի սազում։

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am