Իրանց կրակածը մեր վեջը չի. ինչքան կրակեն, էնքան մնալ տի մենք. Բաղանիս գյուղի 12-ամյա բնակիչ
Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 12-ամյա բնակիչ Դավիթ Բաղրամյանն իրեն մարշալ Բաղրամյանի ժառանգորդն է համարում: Այս մասին գրում է aysor.am-ը։
Չի ժխտում՝ երբեմն վախենում է հակառակորդի կրակոցներինց, մինչդեռ վստահ է՝ մերոնք միշտ ավելի ուժեղ են կրակում: «Սենց ասեմ՝ իրանց կրակածը մեր վեջը չի. ինչքան կրակեն, էնքան մնալ տի մենք», – ասում է Դավիթը:
Նա պատմում է, որ երբ կրակոցներ են լսում՝ տնից դուրս չեն գալիս, իսկ եթե վտանգը մեծ է լինում՝ նկուղ են իջնում:
Դավիթը երազում է հետախույզ դառնալ, իսկ հարցին, թե կողմերից ո՞ր մեկն է, իր կածիքով, ավելի ուժեղ, Դավիթը պատասխանում է.
«Նայած ում ազգի հմար: Ինձ հմար մենք ենք ուժեղ ու ուժեղ էլ կմնանք: Իրանք սկի իրանց տեխնիկան կառավարել չգիտեն, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ իրանք հայկական հետախուզության վաշտի վրա «Տոչկա Ու» են քցել ու, չգիտենալով ոնց քցեն՝ այն չի պայթել»:
