Աշոտյանն ազատվեց, Մկրտչյանը նշանակվեց
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Լևոն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար:
