Խոշոր ավտովթար Երևանում. Մարզահամերգային համալիրի մոտ «06»-ը բախվել է ЗИЛ-ի հետնամասին, կա վիրավոր
Shamsyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում՝ Մարզահամերգային համալիրի մոտ, բախվեկ են ВАЗ 2106 մակնիշի 35 LG 199 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 ՕT 762 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Մանրամասները՝ այստեղ:
