Երևանում թալանված բանկոմատից հափշտակել են 2 միլիոն դրամ. մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ի առավոտյան, անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկոմատում եղել է 3 միլիոն 300 հազար դրամ գումար, սակայն գումարի մի մասը` 1 միլիոն դրամից ավել, հայտնաբերվել է տարածքում: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ բանկոմատից հափշտակվել է 2 միլիոն դրամ գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ և օպերատիվ աշխատանքներ հանցագործներին բացահայտելու ուղղությամբ:
