Նոր մանրամասներ՝ Գառնու ձորում 47-ամյա տղամարդու առեղծվածային մահվան վերաբերյալ, կան կասկածյալներ

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալներ քննչական բաժին են տեղափոխվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Ռստակյանը, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ՝ 24-ամյա Վարազդատ Կասեմյանը և 30-ամյա Գալուստ Կասեմյանը։ Վերջիններս կասկածվում են մահացած Ա. Մեհրաբյանին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանին, 47-ամյա Օհան Եփրեմյանին, 43-ամյա Արմեն Իսրայելյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Մահացածն իր ընկերների հետ այդ օրը իրեն պատկանող Mercedes մակնիշի 63 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Գառնու ձորում՝ «Գրիգորի աղբյուր»-ի մոտ, հանգստանալիս են եղել, երբ վերադառնալիս ճանապարհին ազդանշաններ տալու և միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է սկսվել կասկածյալների և նրանց հետ գտնվող 15-ից ավելի անձանց միջև։ Կասկածյալներից Հ. Ռստակյանը եղել է Mitsubishi մակնիշի 35 ՍT 551 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրանք եղել են Газель մակնիշի ավտոմեքենայով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել ուղեղի կաթվածի (ինսուլտ) հետևանքով, սակայն կան կասկածներ, որ հնարավոր է՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը թե շրջապատում, թե ընկերների մոտ ճանաչված էր որպես ընտանիքին նվիրված, խաթրաշահ անձնավորություն, ում անգամ հարևաններն անվանում էին հաշտարար։ Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am