Ում խոսքն է վճռորոշ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եզդի համայնքի ներսում քննարկվում է, որ վարչապետի իրենց ցանկալի թեկնածուն հենց Կարեն Կարապետյանն է, ում ցանկանում են այս պաշտոնում տեսնել նաև 2018-ի ապրիլից հետո: Նախընտրական հանդիպումների ժամանակ, երբ վարչապետը Արագածոտնի մարզ էր մեկնել, նրան դիմավորողների մեջ մամուլը նկատել էր նաև քրեական հեղինակություն ազգությամբ եզդի Ջնդի Ամարյանին: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա տևական ժամանակ շատ լավ հարաբերությունների մեջ է Կարեն Կարապետյանի հետ: Մինչդեռ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում իր խոսքն է վճռորոշ: «Երբ ժամանակը գա՝ ես կոչ կանեմ, որ պարոն Սարգսյանն անցնի: Ճիշտ է, Ազգային ժողովն է ընտրելու, բայց մենք Սերժ Սարգսյանի կողքին ենք լինելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
