Բաքվում կասկածվում են հայերի հետ կապեր ունենալու մեջ
Բաքվում փակել են «26» սրճարանը, որը գտնվել է Սաբայիլի շրջանում։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։ Սրճարան է ժամանել Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալ Աբութալիբովը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ մայրաքաղաքի կենտրոնում «26» անվանումով սրճարանի բացումն անընդունելի է։ «Թող այստեղ ապրող հայերի հովանավորները հասկանան, որ քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը կա, Ադրբեջանում դաշնակցականներին համակրողները տեղ չունեն»,-ասել է Հաջիբալ Աբութալիբովը։
