Ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է և բավարար քննությամբ միանշանակ հերքվել է ծանր հանցանք հանդիսացող խոշտանգման՝ պաշտոնատար անձի կողմից որոշակի նպատակներով բռնություն գործադրելու հանգամանքը։ Բացի այդ, ակնհայտ է, որ այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Ուրեմն պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցը 16-ամյա երեխային դաժանաբար ծեծի է ենթարկել շուրջ երկու ամիս առաջ, իսկ նրա նկատմամբ այս պահին արդեն քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով, որ իբրև թե զղջացել է, հասկացել է կատարածը, ուստի ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու կարիք չի եղել։ Նախ, ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է և բավարար քննությամբ միանշանակ հերքվել է ծանր հանցանք հանդիսացող խոշտանգման՝ պաշտոնատար անձի կողմից որոշակի նպատակներով բռնություն գործադրելու հանգամանքը։ Բացի այդ, ակնհայտ է, որ այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին։ Որպես ասածիս հավաստիության փաստարկ՝ բերեմ ընդդիմադիր գործիչ, փաստաբան, ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինակը, ում ևս մեղսագրվում է ոչ մեծ ծանրության հանցանք՝ իբրև թե սպառնացել է իրեն ավտոմեքենայից դուրս քաշող պարեկին՝ ասելով, որ կխփեմ ուշքդ կեթա։ Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ վարույթի նյութերը շուտով պատրաստվում են մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, իսկ նրան ու ոստիկանության քրեականի պետին մեղսագրվող արարքները նույնիսկ համեմատելի չեն, անձերի մասին էլ չասեմ։ Եվ սա միակ օրինակը չէ…»,- գրել է Ասլանյանը։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը