Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է (video)
Արդեն երեք դատական նիստ է, ինչ վերջին վկան չի ներկայանում դատարան, դատարնը որևէ տեղեկություն չունի նրա մասին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Գործում մեղադրական բնույթի որևէ ապացույց, ցուցմունք չկա, բոլոր վկաները նշել են, որ Արմեն Չարչյանի խոսքերը որպես պարտադրանք չեն ընկալել, այլ որպես քաղաքացիական պարտքի կատարման գիտակցման անհրաժեշտություն»,-ասաց նա:
