Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ. Փաշինյան (video)
Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։ Այս մասին Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացած են և ես կարծում եմ որ սա շատ լարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է», - ասաց Փաշինյանը:
