Արագած Ախոյանը պապիկ է դարձել
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պապիկ է դարձել, որի կապակցությամբ գրառում է կատարել իր սոցցանցի էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև. Այսօր կյանքիս ամենաերջանիկ օրերից է. լույս աշխարհ եկավ որդուս առաջնեկը՝ փոքրիկ Արագած Ախոյանը, ով, վստահ եմ, լինելու է մեր ազգին ու հայրենիքին արժանի զավակ, քաջ զինվոր, դաստիարակվելու է հայրենասիրական ոգով և իր ներդրումն է ունենալու մեր երկրի զարգացման ու հզորացման գործում: Բարի գալուստ աշխարհ, իմ սիրելի՛ թոռնիկ:
