Իմ տղան մեղավոր չէ․ արդար քննություն իրականացրեք․ զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի մայր (video)
Դատարանը նախօրեին երկու ամսով երկարացրեց Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայոր Մառլեն Սարգսյանի կալանքի ժամկետը: Լրագրողների հետ զրույցում Մառլեն Սարգսյանի մայրը՝ Ծաղիկ Գաբրիելյանը նշեց, որ համոզված է, որ իր տղան մեղավոր չէ, պետք է իրականացվի արդար քննություն:
«Հունավրի 31-ից մինչև հիմա իմ տղան կալանավորված է, ցուցմունքները իրար հակասում են, իրական ոչ մի մեղադրանք չկա»,-ասաց նա:
