Ջորջ Քլունին կնոջը հետ է պահել Բաքու կատարելիք ուղևորությունից
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին համոզել է կնոջը չուղևորվել Ադրբեջան։ «Ամալը Մալդիվներում էր, որտեղ հասել է բանտից նախկին նախագահ Մուհամմադ Նաշեդի ազատ արձակման։ Երբ նա լքել է Մալդիվները, ցանկացել է ուղևորվել Ադրբեջան, որտեղ ևս մեկ բանտարկված հաճախորդ է ունեցել։ Ստիպված էի կնոջս հետ գործարքի գնալ՝ ես չեմ գնա Հարավային Սուդան, իսկ նա՝ Ադրբեջան»,-պատմել է դերասանը The Hollywood Reporter-ին։ Նրա խոսքով՝ ինքն Ամալի հետ պայմանավորվել է, որ իրենք թույլ չեն տա աշխատանքը ռիսկային իրավիճակի մեջ դնի իրենց։
