Սրանք պատրվակ են որոշել մեզ տուգանելու համար․ վարորդներն ակցիա են իրականացնում (video)
Մի խումբ վարորդներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ դժգոհելով ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ որոշումից։
«Պատճառաբանությունը, թե պարեկները գիշերով չեն տեսնում վարորդն ամրակապված է, թե ոչ՝ պատրվակ է ժողովրդին տուգանելու համար։ Փաշինյանն ասում էր, Հայաստանում 3 մլն վարչապետ գոյություն ունի և նրանք կարող են որոշում կայացնել։ Ո՞ւր է», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Մանե Ամիրխանյան
