Ես իմ գործերն ունեմ, և պարտադիր չէ, որ բոլորը միանան ներդրողների ակումբին. Արա Աբրահամյան
Մարդ չի կարող բոլոր տեղերը մասնակցել, միանալ: Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ չմիացավ ներդրողների ակումբին, ասաց ՌԴ-ում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Ես իմ գործերն ունեմ, և պարտադիր չէ, որ բոլորը միանան ներդրողների ակումբին», – նշեց նա: Հարցին՝ ինչո՞ւ իրեն չեն չհրավիրել միանալ ակումբին, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Հարցը պետք է իրենց տաք: Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է»:
